Այսօր: Երեքշաբթի, 1 Ապրիլի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 197
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարություն
2025,Մարտ 24 - Հուլիս 24
ԿԱՆՑԿԱՑՎԻ «UNIVERSE ART» ՄԻՋԱԶԳԱՅԻ ՓԱՌԱՏՈՆԸ
2025,Մարտ 24 - Մայիս 20
Հայտարարություն
2025,Մարտ 12 - Ապրիլ 14
Կանցկացվի «Զայեդի անվան կայուն զարգացման մրցանակ» հայտերի ընդունման գործընթացը
2025,Մարտ 12 - Հունիս 23
Կանցկացվի Լանդշաֆտի մրցանակաբաշխությունը
2025,Մարտ 6 - Դեկտեմբեր 5
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
2025,Մարտ 5 - Ապրիլ 21
Կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադան
2025,Փետրվար 28 - Մայիս 15
Կանցկացվի «Հայաստան» երգչախմբային փառատոնը
2025,Փետրվար 26 - Ապրիլ 30
Կանցկացվի «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսը
2025,Փետրվար 24 - Մայիս 5
Կանցկացվի «Փոքրիկ քայլ» մանկապատանեական 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնը
2025,Փետրվար 14 - Ապրիլ 20
«ՍՈՎՈՐԻՐ․ԱՅԹԻ» ԹՎԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱՎԴԱՆԴՄԱՆ ԱՌՑԱՆՑ ԴՊՐՈՑԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԻՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
2025,Հունվար 8 - Հուլիս 18
ԿԱՆՑԿԱՑՎԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ԱՍԱՄԲԼՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 5-ՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
2024,Դեկտեմբեր 19 - 2025,Ապրիլ 20
Զգուշացում շմոլ գազով թունավորումների մասին
2024,Նոյեմբեր 6 - 2025,Նոյեմբեր 6

ՀԱՐՑՈՒՄ

Ծրագիր N 1
 
ԱնվանումՎերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում (ՎԱԷՀՔ)
Նպատակ

ՀՖՀ Արմենիան իրականացնում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում  ծրագիրը: 
Ծրագրի տևողությունը 4 տարի է` 2014-2018 թթ, և այն իրականացվում է Սպիտակի և Վայքի քաղաքապետարանների հետ համագործակցությամբ: 
Հայաստանի բնակչության կեսից ավելին բնակվում է բազմաբնակարան շենքերում (429.512 միավոր): Չորս շենքերից երեքը կառուցվել են 1951-1990 թթ. ընկած ժամանակահատվածում: Հայաստանում բնակարանների ջեռուցման ծախսերը կազմում են ընդհանուր էներգիայի օգտագործման 30 %-ից ավելին,  ջեռուցման նախկին կիրառված մեթոդները չեն հիմնվել էներգաարդյունավետության չափանիշների վրա: Կարևոր է բնակարանային էներգախնայողության խնդիրներին լուծումներ տալը, քանի որ այն կբերի էներգետիկ բարեփոխումների և կնվազեցնի էներգիայի վատնումը, ինչը կպակասեցնի թունավոր արտանետումները և օդի աղտոտվածությունը և կօգնի հաղթահարել կլիմայական փոփոխությունները:
Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված գործողությունների և արևային էներգիայի կիրառման ճանապարհով՝ համաձայն իրենց Կայուն էներգիայի գործողության պլանների Քաղաքապետերի դաշնագրի ներքո:
Մինչև 2018-ի դեկտեմբեր ամիսը ՀՖՀ Արմենիան կնվազեցնի էներգիայի ծախսը ընտրված բնակարանային և հանրային կառույցներում` էներգախնայողական միջոցառումների իրականացման, ինչպես նաև հանրային իրազեկման ու գիտելիքների փոխանակման միջոցով Սպիտակ և Վայք քաղաքներում: Հնարավորություն կստեղծվի օգտագործելու վերականգնվող էներգիան և մեծացնել դրա սպառումը բազմաբնակարան շենքերի շքամուտքերի և բակերի լուսավորության, ինչպես նաև տաք ջուր ստանալու նպատակով ընտրված բնակարանային և հանրային կառույցներում Վայքում և Սպիտակում:
Ծրագրի շրջանակներում 47 բազմաբնակարան շենքերում (27՝ Սպիտակում, 18՝ Վայքում) և Վայքի մշակույթի տան շենքում կիրականացվեն էներգիայի խնայողությանը և արդյունավետությանն ուղղված գործողություններ, ինչպիսիք են տանիքների, դռների, պատուհանների փոխում և ջերմամեկուսացում: Կտեղադրվեն մոտ 145 հատ արևային մարտկոցներ շենքերի մուտքերի, աստիճանավանդակների և բակերի լուսավորության նպատակով: Ինչպես նաև կտեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ 65 մ2 չափով և արևային մարտկոցներ 160 մ2 չափով Սպիտակի մանկապարտեզի շենքում էներգիա ստանալու և լողավազանը աշխատեցնելու նպատակով: Կձևավորվեն համայնքային ֆորումներ Սպիտակ և Վայք քաղաքներում՝ բնակիչների և քաղաքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ՝ պարբերաբար քննարկելու էներգիայի խնայողության և արդյունավետության հետ կապված խնդիրները և գտնել կիրառելի լուծումներ իրենց տների, շենքերի, համայնքերի համար:

Ծրագիրը իրականացվում է երկու քաղաքապետարանների՝ Վայքի և Սպիտակի հետ համատեղ, որոնք 2014թ. ստորագրել են Եվրոմիության կողմից ստեղծած Քաղաքապետերի դաշնագիրը, որի համաձայն պարտավորվում են իրենց համայնքներում իրականացնել Կայուն էներգիայի Գործողության պլանները և նվազեցնել CO2-ի արտանետումները 20%-ով իրենց քաղաքներում մինչև 2020թ.-ը:

 

Ժամանակահատված06/07/2015 - 07/07/2018
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ <<ՀԱԲԻԹԱԹ ՖՈՐ ՀՅՈՒՄԵՆԻԹԻ ԱՐՄԵՆԻԱ>> ՀԻՄՆԱԴՐԱՄ http://habitat.am/index.php/hy/2013-06-18-10-26-00/2013-06-18-10-45-05/2015-01-20-10-01-58
Ֆինանսավորող(ներ)ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Ծրագրի ղեկավար ՍԵՐԳԵՅ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Բովանդակություն
Առնչվող փաստաթղթեր
Հաշվետվություն(ներ)

Բոլորը
Հանրային լսումներ
Հանրային լսում  17.03.2025
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային լսում ՏԱՊ 04.02.2025
2024թ. բյուջեի կատարման հաշվ. 04.02.2025
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner