Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը ոզջույնի խոսքով հանդես եկավ, ապա շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար։
Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը ՀՈԱԿ-ների տնօրեններին ներկայացրեց օրակարգը։
Տնօրենները ներկայացրեցին 2024-2025թթ․ ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ նկարագիրը՝ մանրամասնելով կատարած բոլոր աշխատանքները, իրականացրած միջոցառումները, ձեռքբերումները և առաջացած դժվարությունները։ Նրանք առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին համայնքապետին՝ նոր գույք ձեռք բերելու և մանկապարտեզների նյութատեխնիկական բազայի հարստացման համար, ինչը մեծապես նպաստում է կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։
Խորհրդակցության ընթացքում կրկին շեշտվեց լիցենզավորման անհրաժեշտությունը՝ որպես մանկապարտեզների շարունակական և որակյալ գործունեության կարևոր պայման։
Ա․ Ֆրանգյանը տնօրեններին հորդորեց հատուկ ուշադրություն դարձնել իրենց հաստատությունների ցուցանակներին՝ որպեսզի բոլոր մանկապարտեզների ցուցանակները լինեն միանման, համակարգված և գեղագիտական տեսանկյունից գեղեցիկ։
Ներկայացվեց նաև տեղեկություն այն մասին, որ սեպտեմբերի 1-ից դադարեցվելու է զինվորական արտոնությունը՝ վարձավճարի վճարման համար, նոր ուս․ տարվանից զինվորական արտոնությունից օգտված երեխաների վարձավճարները ևս վճարվելու է։
Տնօրենները տեղեկացրին, որ ընթացիկ տարում ծնողների հետ հարաբերություններում որևէ խնդիր չի գրանցվել, և բոլոր հարցերը լուծվել են փոխադարձ համագործակցության և ըմբռնման մթնոլորտում։
Աշխատակազմի քարտուղարը ներկայացրեց, որ օրենսդրական փոփոխություններով պայմանավորված գնումների գործընթացները կազմակերպելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել փոփոխություններին և անցած տարիների չափաքանակներով և տեսակներով գնումներ չիրականացնել, հատկապես սննդամթերքը։
Աշխատակազմի քարտուղար Ա․ Ֆրանգյանի կողմից տրվեցին մի շարք հանձնարարականներ․
- ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն կազմակերպել երեխաների ընդունելությունը և ըստ տարիքային խմբերի համակազմի ձևավորման աշխատանքները։
- Արձակուրդից ճիշտ և ժամկետներում օգտվելու վերաբերյալ,
- Գնումների գործընթացը սկսելուց առաջ պարտադիր դիմել համայնքապետարանի համապատասխան մասնագետին՝ խորհրդատվություն ստանալու և ընթացակարգերը ճիշտ կազմակերպելու համար։ - Սահմանված ժամկետում ավարտել և ներկայացնել ներքին գնահատման արդյունքները, ուշադրություն դարձնել ԱՌԿ պլանի ժամկետին։
- Մանկապարտեզ հաճախող երեխաների տարիֆիկացիոն ցուցակը ժամանակին և սահմանված ձևին համապատասխան ներկայացնել, ինչը հնարավորություն է տալիս առավել հստակ պատկերացում կազմել յուրաքանչյուր մանկապարտեզի գործունեության ծավալի մասին։
- Ժամանակին և սահմանված ձևին համապատասխան ներկայացնել աշխատակիցների տարիֆիկացիոն ցուցակը։ Ա․ Ֆրանգյանը ևս մեկ անգամ զգուշացրեց կարգապահական կանոնների մասին։
Խորհրդակցության ընթացքում հնչեցին մի շարք այլ հարցեր, որոնց տրվեցին հստակ պատասխաններ։ |