Այսօր: Երեքշաբթի, 3 Հունիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 144
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ
2025,Մայիս 22 - Հունիս 18
ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի փոփոխությունների վերաբերյալ
2025,Մայիս 22 - Հունիս 13
Պետական օժանդակություն՝ կարկտապաշտպան ցանցերի տեղադրման համար
2025,Մայիս 15 - Հունիս 10
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
2025,Մայիս 13 - Հուլիս 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
2025,Ապրիլ 28 - Հուլիս 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
2025,Ապրիլ 28 - Հունիս 25
Հայտարարություն
2025,Մարտ 24 - Հուլիս 24
Կանցկացվի «Զայեդի անվան կայուն զարգացման մրցանակ» հայտերի ընդունման գործընթացը
2025,Մարտ 12 - Հունիս 23
Կանցկացվի Լանդշաֆտի մրցանակաբաշխությունը
2025,Մարտ 6 - Դեկտեմբեր 5
«ՍՈՎՈՐԻՐ․ԱՅԹԻ» ԹՎԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱՎԴԱՆԴՄԱՆ ԱՌՑԱՆՑ ԴՊՐՈՑԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԻՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
2025,Հունվար 8 - Հուլիս 18
Զգուշացում շմոլ գազով թունավորումների մասին
2024,Նոյեմբեր 6 - 2025,Նոյեմբեր 6

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.06.25 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
Սիրելի՛ երեխաներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով:Հունիսի 1-ը տարվա ամենագեղեցիկ տոներից է։ Այն մեր ուշադրությունը սևեռում է երեխաների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու, նրանց ապագան առավել պատասխանատվությամբ կերտելու հրամայականի վրա: Յուրաքանչյուրիս պարտականությունն է ստեղծել պայմաններ, որպեսզի երեխան մեծանա առողջ, բարեկեցիկ և երջանիկ ընտանիքում:Սիրելի՛ փոքրիկներ, մեր կյանքն իմաստավորող թանկագի՛ն էակներ, կրկին շնորհավորում եմ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում անհոգ մանկություն, երջանիկ ընտանիք և խաղաղ հայրենիք:Ցանկանում եմ, որ մշտապես լինեք սիրով ու հոգատարությամբ շրջապատված, որ ոչինչ երբեք չխամրեցնի ձեր գունեղ ... Մանրամասն
01.06.25 Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Սպիտակում
Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Սպիտակի քաղաքային հրապարակը մարդաշատ էր: Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի նախաձեռնությամբ հարյուրավոր փոքրիկներ անմոռանալի օր ունեցան:Բացօթյա գեղեցիկ միջոցառմանը մասնակցեցին Սպիտակ համայնքի ՀՈԱԿ-ները և մայրաքաղաքից հրավիրված հյուրեր, ովքեր երեխաների օրը դարձրեցին հիշարժան:Փոքրիկներին շնորհավորելու էր եկել համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, ով շրջեց հրապարակում և զրուցեց երեխաների հետ՝ մաղթելով նրանց անհոգ մանկություն:Անցկացվեցին կավճանկարչության և նկարչության մրցույթներ։ Հաղթող մասնակիցները ստացան մրցանակներ համայնքապետարանի կողմից։Միաժամանակ մեր փոքրիկների համար պատրաստվել էին բազում անակնկալներ։ Երեխաներին շնորհավորելու ... Մանրամասն
30.05.25 Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ
    Այսօր՝ մայիսի 30-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ համայնքի ավագանու արտահերթ նիստ: Ներկա էին ավագանու 27 անդամներից 15-ը:    Օրակարգում ընդգրկված էր 3 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը:    Մինչ օրակարգի հաստատմանն անցնելը համայնքի ղեկավարն ավագանու անդամներին ներկայացրեց և հրապարակեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ավագանու անդամ Սասուն Ասատրյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցված համարելու մասին դիմումը և կազմված արձանագրությունը։ Ապա նիստը վարողը ներկայացրեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության՝ ավագանու նոր անդամ Արտակ Պողոսյանին։ Քաջայր Նիկողոսյանը ... Մանրամասն
29.05.25 Համայնքի ղեկավարը պարգևատրել է 2025 թվականին հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում «Պատմություն» առարկայից առաջին կարգի դիպլոմի արժանացած աշակերտին
   Այսօր՝ մայիսի 29-ին, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հյուրընկալել էր «Հայաստանի Հանրապետության Լեռնավանի Հովհաննես Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Եսայանին, ով դպրոցականների 2025 թ․ հանրապետական առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլում «Պատմություն» առարկայից արժանացել է առաջին կարգի դիպլոմի։     Հանդիպմանը ներկա են եղել Լեռնավան բնակավայրի վարչական ղեկավար Սերյոժա Հակոբյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը և բաժնի աշխատակիցները։     Հովհաննես Եսայանը պատմել է օլիմպիադայի ... Մանրամասն
28.05.25 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Հանրապետության օրվա առթիվ
   Սիրելի՛ հայրենակիցներ, Սպիտակ համայնքի սիրելի բնակիչներ,Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առթիվ:Մայիսի 28-ը հայ ժողովրդի պատմության ամենակարևոր օրերից է։ Այն հայի հաղթանակի, պատմական արդարությունը վերականգնելու ակնառու օրինակ է, երբ հազարամյակներ շարունակ պետականությունից զրկված ազգը հերոսական մաքառումով և հավաքական կամքով 1918թ. մայիսի 28-ին վերականգնեց պետականությունը։ Մեծ եղեռն տեսած մեր պապերը հերոսաբար կանգնեցին թշամու դեմ և Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերի արդյունքում կերտեցին փառահեղ հաղթանակ։    Սարդարապատը հայի համախմբման լավագույն օրինակն է։ Մայիսյան հաղթանակները մեր ազգի՝ ծանր ժամանակներում համախմբվելու, ազգային արժանապատվությունը ... Մանրամասն
27.05.25 Սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Ծաղկաբեր բնակավայրի փողոցների տուֆով սալարկման աշխատանքները
    Մեկնարկել են «Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրի փողոցների տուֆով սալարկման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքները։
 
    Ծրագրի ընդհանուր արժեքը 31 884 520 ՀՀ դրամ է, որից 11 159 582 ՀՀ դրամը (35%) համայնքային ներդրում է, 20 724 938 ՀՀ դրամը (65%)՝ պետական ներդրում։
23.05.25 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ «Վերջին դասի» և «Վերջին զանգի» կապակցությամբ
Սիրելի՛ շրջանավարտներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական «Վերջին զանգի» կապակցությամբ: Դպրոցն ավարտելու այս խորհրդանշական օրը դառնալու է անմոռանալի հիշողություն, որի ակնթարթները ջերմացնելու են ողջ կյանքի ընթացքում։Դուք այսօր առաջին քայլն եք կատարում դեպի հասուն կյանք։ Այդ հետաքրքիր ու դժվարին ճանապարհորդության ընթացքում որ ճանապարհն էլ ընտրեք, հիշեք, որ մեծագույն առաքելությունը Մարդ լինելն է, պետության համար արժանի քաղաքացի և գիտելիքներով զինված հմուտ մասնագետ դառնալը։ Հիշեք, որ բազում ծանր փորձություններով անցած հայրենիքում յուրաքանչյուրիդ սուրբ պարտքն է պահպանել արյան գնով մեզ հասած ժառանգությունը, ամրացնել և զարգացնել մեր երկիրը։Վստահ եմ, ... Մանրամասն
23.05.25 Սպիտակ համայնքի դպրոցներում հնչեց դպրոցական «Վերջին զանգը»
Այսօր՝ մայիսի 23-ին, ՀՀ հանրակրթական դպրոցների բոլոր շրջանավարտների համար հնչեց դպրոցական «Վերջին զանգը»` ազդարարելով նոր կյանքի սկիզբ:Սպիտակ համայնքի բնակավայրերում դպրոցն ավարտող աշակերտների համար այս տարի ևս կազմակերպվեցին տոնական ցերեկույթներ, որոնց դպրոցները պատրաստվել էին պատշաճ կերպով: Բազմազան և գեղեցիկ միջոցառումները համեմված էին երգ ու պարով, անսպառ հումորով և անմոռանալի հույզերով:Սպիտակ համայնքում այս տարի 9-րդ դասարանն ավարտում է 149 աշակերտ, հասուն կյանք է մտնում 216 շրջանավարտ:Ինչպես ամեն տարի, այս տարի ևս համայնքի ավարտական դասարան ունեցող ոչ մի դպրոց դուրս չէր մնացել Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիրկողոսյանի ուշադրությունից: Բոլոր շրջանավարտներին և հիմնական դպրոցների ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.05.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 15.05.2025թ
Հանրային լսում  17.03.2025
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային լսում ՏԱՊ 04.02.2025
2024թ. բյուջեի կատարման հաշվ. 04.02.2025
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 10.04.2025թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner