Օրակարգում
1. ՀՀ Կառավարության որոշմամբ Սպիտակ համայնքի դպրոցներում նախակրթարանների բացման արդյունքում մանկապարտեզների ավագ խմբերի բեռնաթափման վերաբերյալ։
2. Տարիֆիկացիաների հաստատման
3. Հաստատությունների ներքին գնահատման հաշվետվությունների վերաբերյալ
4. Զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաներին պետության կողմից հատկացված գումարի՝ մանկապարտեզների կողմից ծախսման վերաբերյալ։
Խորհրդակցության ընթացքը
Լսեցին- Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը տեղեկացրեց, որ Սպիտակ համայնքի դպրոցներում հիմնվել են նախակրթարաններ, ուստի համայնքապետարանն իր առջև խնդիր է դրել աջակցել դրանց կայացմանը և բեռնաթափել համայնքային ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերը՝ միևնույն ժամանակ հնարավորություն տալով 2020թ․ ծնված և հերթացուցակում գտնվող երեխաներին ընդունվել մանկապարտեզներ։
Նիստը վարողը ներկաների ուշադրությունը հրավիրեց տարիֆիկացիաների հաստատման ժամկետների վրա՝ խստիվ հորդորելով դրանք մինչև սեպտեմբերի 15-ը ներկայացնել։
Օրակարգի հաջորդ հարցը հաստատությունների ներքին գնահատման հաշվետվությունների վերաբերյալ էր։ Դրանք ուսումնասիրվել են համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների կողմից, վերհանվել են թերացումները, տրվել են ցուցումներ, ինչի արդյունքում կատարվել են շտկումներ, որոնց մասին ևս ծավալվեց քննարկում։ Ներքին գնահատման հաշվետվություններն արդեն պատրաստ են հաստատման։
Ա․ Ֆրանգյանը կրկին հիշեցրեց մանկապարտեզների տնօրեններին հեըտևողական լինել Զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաներին պետության կողմից հատկացված գումարների ծախսմանը։
Քննարկվեցին մի շարք այլ կարգապահական և տեխնիկական հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ։ |