Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 14-ի «Սպիտակ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու և Սպիտակ համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 52-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Ն որոշումը:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |