Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 9
 
Համար 9Ամսաթիվ 07/06/2024 15:00
Վարող ԱԶԳԱՆՈՒՇ ՖՐԱՆԳՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ, ՊԵՐՃ ՊԱՊԻԿՅԱՆ, ԳՈՌ ԱՇՈՒՂԱԹՈՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊԱՊՈՅԱՆ, ԱՐՄԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՎԱԼՈԴՅԱ ՀԱԼԱՋՅԱՆ, ԱՐՄԵՆ ՊԱՊՈՅԱՆ, ԱՐԱՄ ԻԳԻԹՅԱՆ, ԳՈՒՐԳԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՍՈՒՍԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, ԱՐԱՄԱՅԻՍ ՀԱԿՈԲՅԱՆ, ԹԱՄԱՐԱ ՄԻՆԱՍՅԱՆ, ՆԵԼՍՈՆ ԲԵԳԼԱՐՅԱՆ, ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՎԱՐԱԶԴԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՌՈՍՏՈՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՍԱՐՈՅԱՆ, ՄԱՐՏԻՐՈՍ ՏՌՈՒԶՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն Սպիտակ համայնքի վարչական ղեկավարների հետ
Բովանդակություն *

Օրակարգում

  1. Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի վերաբերյալ
  2. Բնակիչների անձնական տվյալները չտրամադրելու վերաբերյալ
  3. Աշխատանքային ընթացիկ հարցերի վերաբերյալ
  4. Կարգապահական հարցերի վերաբերյալ

 

Խորհրդակցության ընթացքը

  Լսեցին- Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը բնակավայրերի վարչական ղեկավարներին հորդորեց առանց համայնքապետարանի աշխատակազմի իմացության չնախաձեռնել որևէ սոցիալական, բարեգործական ծրագիր կամ օգնություն: Առկայության դեպքում խորհրդակցել համայնքի ղեկավարի հետ, ապա միայն ընթացք տալ: Իրենց բնակավայրերում սոցիալական բնույթի ցանկացած միջոցառում կամ ծրագիր իրականացնելու դեպքում նախապես տեղեկացնել Սպիտակի համայնքպետարանի աշխատակազմին: Իսկ որևէ ծրագրի շարունակական լինելու դեպքում տեղեկացնել ընթացքի մասին:

    Աշխատակազմի քարտուղարը վարչական ղեկավարներին հիշեցրեց որևէ կազմակերպության  բնակավայրերի բնակիչների անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ չտրամադրել: Փոխարենը տեղեկություններ ստանալու համար ուղղորդեն Սպիտակի համայնքապետարան:

      Ա. Ֆրանգյանը, ներկայացնելով աշխատանքային ընթացակարգային հարցերը, հիշեցրեց որ բնակիչներին հնարավորինս հարմար լինելու համար դիմումներն անհրաժեշտ է վերցնել և գործը կազմել տեղում՝ ինչպես որ արվում է, սկանավորված ուղարկվում է Սպիտակի համայնքապետարան, բացի սոցիալական աջակցության դիմումների, որոնք դիմողներն անձամբ կից փաստաթղթերով ներկայացնելու են Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմին՝ համապատասխան մասնագետներին:

      Ա. Ֆրանգյանը ևս մեկ անգամ հորդորեց բացակայության դեպքում պարտադիր լրացնել բացակայության թերթիկ և ուղարկել համայնքապետարան:

     Խորհրդակցության ընթացքում հնչեցին օրակարգին վերաբերող հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ։ Հնչեցին նաև օրակարգից դուրս հարցեր՝ ամառային ճամբարային ծրագրերի և թափառող շների վերաբերյալ, որոնց նույնպես տրվեցին հստակ պատասխաններ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner