30.01.25
Մեծարման ցերեկույթ՝ նվիրված Քնարիկ Գրիգորյանին
|
«Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ը վաստակած հանգստի ճանապարհեց երկարամյա տնօրեն, գրադարանային գործի նվիրյալ, պետական և այլ բազում մրցանակների դափնեկիր Քնարիկ Գրիգորյանին։Քնարիկ Գրիգորյանը 50 տարի շարունակ ծառայել է գրադարանային գործին, որից 47 տարին անմնացորդ նվիրումով եղել է «Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ի առաջ մղող ուժն ու հենասյունը։ Խորաթափանց մտքի և կամային բարձր որակների շնորհիվ նա կարողացել է ուրույն կերպով հնչեցնել իր ղեկավարած գրադարանի անունը հանրապետության ճանաչված գրադարանների կողքին։Վաստակաշատ տնօրենի մեծարման և հրաժեշտի ցերեկույթին ներկա էին Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ...
Մանրամասն |
|
28.01.25
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 33-ամյակի առթիվ
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Սպիտակ համայնքի սիրելի՛ բնակիչներ,Ջերմորեն շնորհավորում եմ մեր պետության, պետականության և պատմության համար կարևորագույն տոնի՝ ՀՀ բանակի օրվա առթիվ:ՀՀ զինուժը մեր անկախ պետականության կարևորագույն նվաճումներից է։ Նրա մարտունակության ու հայրենասիրության հենարանը պատմության ընթացքում հայ ազգի ցուցաբերած ազատատենչությունը, մեր զորավարների փառավոր ուղին, ռազմական դարավոր փորձն ու պատերազմների բովում թրծված մարտիկների սխրանքներն են:ՀՀ բանակը կազմավորվեց հայի արյան, կամքի և քաջության շնորհիվ և այսօր էլ ընթանում է զարգացման ճանապարհով:Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության էջերում ոսկե տառերով է գրված այս օրը և սրբագործված հայ մարտիկների արյամբ:ՀՀ ...
Մանրամասն |
|
27.01.25
Հարգանքի տուրք՝ հանուն հայրենիքի ընկածների հիշատակին
|
Այսօր՝ հունվարի 27-ին՝ ՀՀ բանակի օրվան ընդառաջ, Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի գլխավորությամբ, ՀՀ ՊՆ Լոռու մարզի Սպիտակի զինվորական կոմիսար Հրահատ Գևորգյանը և այլ պաշտոնատար անձինք այցելեցին Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսների շիրիմնրին, որոնց շնորհիվ այսօր կանգուն է մեր հայրենիքը: Հանուն հայրենիքի նահատակված հայորդիների շիրիմներին ծաղիկներ են խոնարհվել նաև Սպիտակ համայնքի բնակավայրերում:
|
|
23.01.25
Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ
|
Այսօր՝ հունվարի 23-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ: Ներկա էին ավագանու 27 անդամներից 19-ը: Օրակարգում ընդգրկված էր 5 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը: Օրակարգը հաստատելուց հետո սկսվեց նախագծերի քննարկումը: Ներկայացված բոլոր նախագծերն ավագանու կողմից հաստատվեցին։ Սպիտակ համայնքի ավագանու 2025 թ․ տարեսկզբի առաջին հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին:
|
|
18.01.25
Բնակիչների հետ հանդիպումների շարք՝ Կաթնաջուր, Շիրակամուտ և Գեղասար բնակավայրերում
|
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Հովհաննես Ավետիսյանը Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի ուղեկցությամբ հունվարի 18-ին այցելել են Սպիտակ համայնքի Կաթնաջուր, Շիրակամուտ և Գեղասար բնակավայրեր, հանդիպել բնակիչների հետ և ծանոթացել նրանց անհանգստացնող խնդիրներին։Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի, Սպիտակի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ և բնակավայրերի վարչական ղեկավարները։Առաջին կանգառը Կաթնաջուր բակավայրն էր: Այստեղ բնակիների հետ հանդիպման ընթացքում ներկայացվել են նախորդ տարիներին բնակավայրում պետական ֆինանսավորմամբ և պետություն-համայնք համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացված ծրագրերը, ինչպես նաև 2025 ...
Մանրամասն |
|
16.01.25
Հայրենիքին ծառայելու մեկնեց սպիտակցի նորակոչիկների առաջին խումբը
|
Ձմեռային զորակոչի մեկնարկը տրված է: Հունվարի 16-ին Սպիտակի զինվորական կոմիսարիատից ծառայության ճանապարհեցին սպիտակցի նորակոչիկների այս տարվա առաջին խմբին: Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը՝ առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանի, տեղակալ Հովիկ Հովհաննիսյանի, ՀՀ ՊՆ Լոռու մարզի Սպիտակի զինվորական կոմիսար Հրահատ Գևորգյանի և մի խումբ պաշտոնյաների հետ ներկա գտնվեցին նորակոչիկների՝ հայոց բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Նրանց ճանապարհելու էին եկել նաև ծնողները, հարազատները, ընկերները: Հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ապա նորակոչիկներին օրհնության խոսք ասաց Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը: Ներկաները ...
Մանրամասն |
|
07.01.25
Անվճար արտադպրոցական կրթություն՝ Սպիտակի 12-18 տարեկան պատանիների համար
|
Սպիտակ համայնքի երկու «Թումո տուփերում» ավելի քան 400 ուսանող արդեն կրթություն է ստանում տեխնոլոգիաների և դիզայնի 14 ոլորտներում: Տեղացի և միջազգային մասնագետների օգնությամբ նրանք մասնագիտական ուղի են հարթում ծրագրավորման, գրաֆիկական դիզայնի, լուսանկարչության, ստեղծագրության, ռոբոտաշինության և մի շարք այլ ոլորտներում: Ինքնուսուցման վարժանքներն ուսանողները կատարում են հենց համայնքներում, իսկ դասընթացների և աշխատարանների համար «Թումո»-ի կողմից տրամադրվող տրանսպորտով մեկնում են Գյումրիի կենտրոն։ «Թումո»-ի անվճար ծրագրին միանալու և արդիական մասնագիտություն ստանալու համար պետք է գրանցվել այստեղ՝ https://register.tumo.org/... Սպիտակի «Թումո տուփեր»-ի ...
Մանրամասն |
|
06.01.25
Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Ծնունդը՝ Աստվածահայտնության տոնը:
|
Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի։ Ձեզ և մեզ մեծ Ավետիս։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |