Օրակարգում
- Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի վերաբերյալ
- Բնակիչների անձնական տվյալները չտրամադրելու վերաբերյալ
- Աշխատանքային ընթացիկ հարցերի վերաբերյալ
- Կարգապահական հարցերի վերաբերյալ
Խորհրդակցության ընթացքը
Լսեցին- Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը բնակավայրերի վարչական ղեկավարներին հորդորեց առանց համայնքապետարանի աշխատակազմի իմացության չնախաձեռնել որևէ սոցիալական, բարեգործական ծրագիր կամ օգնություն: Առկայության դեպքում խորհրդակցել համայնքի ղեկավարի հետ, ապա միայն ընթացք տալ: Իրենց բնակավայրերում սոցիալական բնույթի ցանկացած միջոցառում կամ ծրագիր իրականացնելու դեպքում նախապես տեղեկացնել Սպիտակի համայնքպետարանի աշխատակազմին: Իսկ որևէ ծրագրի շարունակական լինելու դեպքում տեղեկացնել ընթացքի մասին:
Աշխատակազմի քարտուղարը վարչական ղեկավարներին հիշեցրեց որևէ կազմակերպության բնակավայրերի բնակիչների անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ չտրամադրել: Փոխարենը տեղեկություններ ստանալու համար ուղղորդեն Սպիտակի համայնքապետարան:
Ա. Ֆրանգյանը, ներկայացնելով աշխատանքային ընթացակարգային հարցերը, հիշեցրեց որ բնակիչներին հնարավորինս հարմար լինելու համար դիմումներն անհրաժեշտ է վերցնել և գործը կազմել տեղում՝ ինչպես որ արվում է, սկանավորված ուղարկվում է Սպիտակի համայնքապետարան, բացի սոցիալական աջակցության դիմումների, որոնք դիմողներն անձամբ կից փաստաթղթերով ներկայացնելու են Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմին՝ համապատասխան մասնագետներին:
Ա. Ֆրանգյանը ևս մեկ անգամ հորդորեց բացակայության դեպքում պարտադիր լրացնել բացակայության թերթիկ և ուղարկել համայնքապետարան:
Խորհրդակցության ընթացքում հնչեցին օրակարգին վերաբերող հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ։ Հնչեցին նաև օրակարգից դուրս հարցեր՝ ամառային ճամբարային ծրագրերի և թափառող շների վերաբերյալ, որոնց նույնպես տրվեցին հստակ պատասխաններ: |