Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 13-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Սպիտակ համայնքի սանիտարական մաքրման սխեման՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հաստատել աղբահանության իրականացման կարգը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Սպիտակ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 6-ի «Սպիտակ համայնքի սանիտարական մաքրման սխեման և աղբահանության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 67-Ա որոշումը:
|