Բովանդակություն | Հարգելի պարոն Ղազարյան.
ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման համաձայն Ձեզ է ուղարկվում Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրում գտնվող 06-049-0158-0054 կադաստրային ծածկագրով, 0,01 հեկտար մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության առաջարկության հողաշինարարական գործը։ Կից ներկայացվում է՝ • տեղեկանք - հիմնավորում, • անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 24112023-06-0033 վկայականի պատճեն, • հողամասի հատակագծերը՝ կից հողօգտագործումներով (կառուցապատումներով), • տեղեկանք ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին առնչություն ունենալու վերաբերյալ, • անշարժ գույքի չափագրման հաշվետվությունները՝ «ՌԵԿՈՆ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված, • մատակարար կազմակերպությունների համաձայնությունները, • հողամասի առկա վիճակը փաստող լուսանկարները, • Տելեկոմ Արմենիա ԲԲԸ տեխնիկական տնօրեն՝ Գ.Գևորգյանի դիմումի պատճենները:
Հարգանքով` |