Այսօր: Կիրակի, 6 Հոկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.10.24 Աշխատանքային այցով համայնքի ղեկավարը «Սպիտակի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում էր
   Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը շարունակում է շրջայցերի շարքը ՀՈԱԿ-ներում։ Նա համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի աշխատակիցների հետ այցելել է «Սպիտակի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ։    Շրջայցի նպատակը մանկապարտեզներում երեխաներին տրվող սննդի որակին, ջերմաստիճանին, ինչպես նաև սանիտարական վիճակին տեղում ծանոթանալն էր:        Համայնքի ղեկավարը կատարել է դիտարկումներ, լսել աշխատակիցների կողմից բարձրացված խնդիրները, հետևել կրթադաստիարակչական գործընթացին։   Նշենք, որ այս տարի համայնքային բյուջեի միջոցներով վերանորոգվել է մանկապարտեզի խոհանոցը, ... Մանրամասն
01.10.24 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի ուղերձը՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ
    Սիրելի՛ տատիկներ և պապիկներ, Ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա առթիվ։    Որդիաբար ցանկանում եմ երախտագիտություն հայտնել մեր հայրերին ու մայրերին, աշխատանքի ու պատերազմի վետերաններին, թոշակառուներին, մեր բոլոր տարեցներին, ովքեր մեծ ներդրում ունեն մեր հայրենիքի զարգացման գործում։    Ավագ սերնդի նկատմամբ խոր հարգանքը մեր ազգային նկարագրի բաղադրիչներից է: Հայը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ավագների հանդեպ։ Նրանց իմաստուն խորհուրդներով են երիտասարդներն առաջնորդվել կյանքի ճանապարհին։ Ընտանիքի, գերդաստանի հենասյունը և օջախի պահապանն են մեր մեծերը, մեր դարավոր արժեքներն ավանդույթի ուժով մեզ հասցնողը։    Սիրելի՛ ավագներ, այս ... Մանրամասն
01.10.24 Տարեցների միջազգային օրվա առթիվ համայնքի ղեկավարը հյուրընկալվել էր «Սպիտակի խնամքի տուն» ՀԿ-ում և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ում
    Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի աշխատակիցների հետ այցելել է «Սպիտակի խնամքի տուն» ՀԿ և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ։   Համայնքի ղեկավարը շնորհավորել է շահառուներին Տարեցների միջազգային օրվա առթիվ, մաղթել, երկար տարիների առողջ և երջանիկ կյանք՝ ընդգծելով, որ տարեցները հասարակության համար հարստություն են իրենց կուտակած փորձով և գիտելիքներով։ Յուրաքանչյուրս պետք է ջանք չխնայենք նրանց խնդիրները հոգալու համար։   Քաջայր Նիկողոսյանը տատիկների և պապիկների հետ զրուցել է նրանց հուզող խնդիրների ... Մանրամասն
30.09.24 Ուսանողական նոր երթուղիներն արդեն գործում են․ համայնքի ղեկավարը հյուրընկալել է երթուղիներից օգտվող ուսանողներին
   Սպիտակ համայնքում գործող 3 երթուղիներին, ինչպես խոստացել էր Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, սեպտեմբերից ավելացավ ➡️ Քարաձոր-Արջհովիտ-Նոր Խաչակապ-Վանաձոր ուսանողական անվճար երթուղին (մեկնարկը՝ ժամը՝ 07։45-ին)։   Այս ուղղությամբ գտնվող գյուղական բնակավայրերում տարիներ շարունակ ուսանողները փոխադրման խնդիրը լուծել են ինքնուրույն և բազմաթիվ դժվարություններով։ Խնդիրը լուծվելուն պես մի խումբ ուսանողներ Արջհովիտի վարչական ղեկավար Գայանե Մարկոսյանի ուղեկցությամբ հյուրընկալվեցին համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի մոտ՝ ներկայացնելու իրավիճակն ու ստեղծված հնարավորությունները և ի նշան երախտիքի նրան հանձնելու շնորհակալագիր։ Արջհովիտ բնակավայրին մշտապես աջակցելու և երիտասարդներին ... Մանրամասն
27.09.24 Հարգանքի տուրք՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի
  Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հուշահամալիրը մարդաշատ էր։ Ներկա էին Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, համայնքապետարանի և ենթակա ՀՈԱԿ-ների աշխատակազմերը, ավագանու անդամներ, դպրոցականներ, բազմաթիվ քաղաքացիներ:  Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվներ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանի և Տեր Վաղարշ քահանա Հակոբյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ընկած հերոսների: Ներկաները միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված։ Ծաղիկներ խոնարհեցին զոհերի շիրիմներին։   Սպիտակի համայնքապետարանը իր երախտիքը և շնորհակալությունն է հայտնում ... Մանրամասն
26.09.24 Անցկացվեց 2024 թ․ նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի համայնքային փուլը
   Համաձայն Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի կանոնակարգի, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Սպիտակ համայնքի քաղաքային զբոսայգում անցկացվեց ռազմամարզական խաղերի համայնքային փուլը։   Մասնակցում էին 13 թիմեր համայնքի տարբեր բնակավայրերի դպրոցներից։Բացմանը ներկա էին համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Սպիտակի բաժանմունքի պետ, գնդապետ Հրահատ Գևորգյանը, համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ և ռազմագիտության ուսուցիչներ։  Հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը և հանդիսավորությամբ բարձրացվեց ՀՀ պետական դրոշը։ Այն բարձրացնելու պատիվը ... Մանրամասն
25.09.24 Պատվոգրեր և մեդալներ՝ հայրենասիրական միջոցառումներին ակտիվ մասնակցության համար
   Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի մոտ հյուրընկալվել էին «Սպիտակ» կամավոր ազատամարտիկների միության ներկայացուցիչները, Սպիտակ համայնքի մշակութային մի շարք հաստատությունների ղեկավարներ և հանրակրթական ուսումնական հաստատությունների նախնական զինվորական պատրաստության ուսուցիչներ։ Հանդիպմանը ներկա էր նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը։   Ներկաները քննարկեցին ռազմահայրենասիրական դաստիարակությանն առնչվող խնդիրներ։ Շեշտեցին այն փաստը, որ այսօր առկա իրողությունից ելնելով՝ դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետք է դիտարկել որպես անհրաժեշտություն, որպես աջակից ուժ կարևորեցին համայնքի դերը տարբեր միջոցառումների ... Մանրամասն
25.09.24 Համայնքի ղեկավարն աշխատանքային այցով Շիրակամուտում էր
   Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը Շիրակամուտ բնակավայրի վարչական ղեկավար Միքայել Պապոյանի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանի և աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանի հետ աշխատանքային այց կատարեց «Շիրակամուտի «Արևիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ։ Տեղում ուսումնասիրվեցին պայմանները, նորանշանակ տնօրեն Նվարդ Սիրունյանը Քաջայր Նիկողոսյանի ձեռքից ստացավ տնօրենի կնիքը, ապա ներկայացրեց հաստատության պայմանները, խնդիրներն ու կարիքները։ Համայնքի ղեկավարը շրջեց տարածքում, ուսումնասիրեց համայնքի միջոցներով կատարված բարեփոխումների որակը, տվեց հանձնարարականներ՝ ընդգծելով, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սպիտակ քաղաք
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner