Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անուշ Վարդանյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
26/12/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
13/01/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող և Սպիտակ համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետության սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված մրցույթային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի վարձակալության տրամադրման բաց մրցույթ:
Լոտ - 1 Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 06-095-0246-0039 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,273 հա մակերեսով 4-րդ կարգի արոտավայր հողատեսքի հողամասը՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով: Հողամասի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն։ Հողամասի մրցույթով վարձակալությամբ տրամադրելու մեկնարկային տարեկան վարձավճարը՝ 4 400 ՀՀ դրամ։ Մրցույթին մասնակցել ցանկացողները մրցույթի անցկացման օրը վճարում են նախավճար՝ 220 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարի 5%-ի չափով)։ Վարձակալության տրամադրման ժամկետը 25 տարի:
Լոտ – 2 Սպիտակ համայնքի վարչական սահմաններում գտնվող 06-006-0040-0082 կադաստրային ծածկագրով 0,14813 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի անջրդի վարելահող հողատեսքի հողամասը՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։ Հողամասի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն։ Հողամասի մրցույթով վարձակալությամբ տրամադրելու մեկնարկային տարեկան վարձավճարը՝ 2 300 ՀՀ դրամ։ Մրցույթին մասնակցել ցանկացողները մրցույթի անցկացման օրը վճարում են նախավճար՝ 115 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարի 5%-ի չափով)։
Վարձակալության տրամադրման ժամկետը 25 տարի: Մրցույթի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասի հատակագծին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 206 սենյակ): Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-18.00 մինչև 2025թ. հունվարի 13-ը:
Մրցույթը կայանալու է 2025թ. հունվարի 16–ին ժամը 15.00-ին:
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


Բոլորը
Ավագանու նիստեր
Հանրային լսում 11.06.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.05.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 15.05.2025թ
Հանրային լսում  17.03.2025
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային լսում ՏԱՊ 04.02.2025
2024թ. բյուջեի կատարման հաշվ. 04.02.2025
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 10.04.2025թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner