ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԵՆԱՎԱՆԻ «ԱՐԵԳԱԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Սպիտակի համայնքապետարանը հայտարարում է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շենավանի «Արեգակ» մանկապարտեզ» (գտնվելու վայրը՝ ՀՀ Լոռու մարզ, գյուղ Շենավան 2-րդ փողոց № 45) համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ):
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը՝
Իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի թիվ 20-Ն հրամանով և կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված գործառույթները:
Վերոհիշյալ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ամսական պաշտոնային դրույքաչափը կազմում է 130 000 (հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, որոնք՝
1) ունեն բարձրագույն կրթություն. 2) բավարարում են «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պահանջներին։ Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են՝ 1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք`
1) ովքեր դատապարտվել են հանցագործության կատարման համար, և նրանց դատվածությունը մարված կամ վերացված չէ.
2) որոնց օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ովքեր զրկվել են որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) ովքեր նախընթաց երեք տարիների ընթացքում եղել են սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար․
4) 65 տարին լրացած քաղաքացիները.
5) ովքեր ներկայացրել են փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են:
Մրցույթը կկայանա 2025թ. փետրվարի 28-ին ժամը 14:30-ին` Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքում (հասցե՝ ք․ Սպիտակ, Շահումյան 7):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի, նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի՝ բնօրինակները և պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները:
Ներկայացված փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Դիմումներն ընդունվում են Սպիտակի hամայնքապետարանում ամեն օր, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն` բացի շաբաթ, կիրակի օրերից (հասցեն՝ ք. Սպիտակ, Շահումյան 7, հեռ.՝ 0255-2-25-00)։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025թ. փետրվարի 13-ը՝ ժամը 18:00-ն:
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթն անցկացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի մրցույթը անցկացվում է մեկ փուլով՝ հարցազրույցի միջոցով։
Մրցույթի համար դիմած անձը մրցույթին մասնակցելու համար ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և այլ տեղեկությունների համար կարող են դիմել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմ (ք.Սպիտակ, Շահումյան 7, հեռ.՝ 0255-2-25-00):
Սպիտակի համայնքապետարան