Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի՝ համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 20-ի՝ օրենքի ուժով գումարված նիստի օրակարգը.
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի նորընտիր ղեկավարի երդման արարողության կարգը հաստատելու մասին
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրը սահմանելու մասին
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2021 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին