2023 թվականի նոյեմբերի 11-12-ին Երևան քաղաքում անցկացվելու է ամենամյա «ՀԱՅԱՍՏԱՆԻ 13-ՐԴ ՊԱՐԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ» միջազգային առաջնությունը, որի շրջանակներում կանցկացվի «Հայաստանի Գավաթի Բաց Առաջնություն», ինչպես նաև սույն թվականի նոյեմբերի 17-ին՝ ՌԴ, Մոսկվա քաղաքում անցկացվելու է «Բարև Հայսատան 2023» պարի և երգի WADA համագործակցության գավաթի միջազգային առաջնությունը։
Այս երկու առաջնությունների մասնակիցները իրավունք կստանան 2024թ․ գարնանը Մոսկվա քաղաքում մասնակցել «XX Համաշխարհային Պարային Օլիմպիադային»:
Կից ներկայացվում է «Հայաստանի 13-րդ Պարային Օլիմպիադայի» և «Բարև Հայաստան 2023» պարի և երգի WADA համագործակցության գավաթի միջազգային առաջնությունների պայմանները և դրույթները։