Սույնով Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2023 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ իրականացվող Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային լսումներին: Շահագրգիռ անձինք կարող են Սպիտակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում, ինչպես նաև Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված «Սպիտակ համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» որոշումների նախագծերին ծանոթանալ և դրա վերաբերյալ մինչև 2023 թվականի նոյեմբերի 2-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում (www.spitak.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (municipalityspitak@gmail.com) կամ գրավոր ներկայացնել Սպիտակի համայնքապետարան: 2023 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 11.00-ին Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Սպիտակ, փ. Շահումյան, շենք 7, 3-րդ հարկ) տեղի կունենա «Սպիտակ համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» նախագծի քննարկման հանրային բաց լսումներ: Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին: ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ