«Ղուրսալի-Խաչակապ» ավազակոպճային խառնուրդի հանքավայրի «Խաչակապ-1» տեղամասի, որը գտնվում է Նոր Խաչակապ գյուղից 0,2 կմ դեպի հյուսիս-արևմուտք և զբաղեցնում է 4,2 հա մակերես, «Օգտակար հանածոյի արդյունահանման թուլյտվության» ժամկետը ավարտվում է 10․09․2024 թվականին։
Հաշվի առնելով վերոնշյալը և հանքավայրի հետագա ոչ նպատակահարմար և ոչ արդյունավետ շահագործումը, «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից նախատեսվում է «Հանքավայրի վերջնական փակում» աշխատանքների գործընթացը։
Վերոհիշյալ աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ կազմակերպվել է հանրային քննարկում- լսումներ։
Այն կկայանա 2023 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Նոր Խաչակապ բնակավայրի վարչական շենքում ժամը 12։00-ին։