«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մարտի 24-28-ը կազմակերպում է նախադպրոցական ծրագրի մանկավարժական աշխատողների բաց վերապատրաստում բլեյան դպրոց հեղինակային ծրագրով։ Վերապատրաստմանը կարող են մասնակցել հանրապետության նախադպրոցական հաստատություններում աշխատողները, նոր նախակրթական կամ զարգացման կենտրոն ստեղծելու ցանկություն ունեցողները, նախադպրոցական դաստիարակի աշխատանք փնտրողները 2-5 տարեկան երեխաների մայրիկները։ Ծրագիրը ներառում է զարգացնող միջավայր, կրթական նորարական լուծումներ և բազմակողմանի ուսումնառություն:
Կից ներկայացվում է մանրամասն տեղեկատվությունը:
Առդիր՝ էլ. նյութ: