ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
05.06.2025
Սույնով Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2025 թվականի հունիսի 5-ից մինչև հունիսի 11-ը ներառյալ իրականացվող Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակի քաղաքային զբոսայգու վնասված եղևնիները հեռացնելուն համաձայնություն տալու մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային լսումներին:
Շահագրգիռ անձինք կարող են Սպիտակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում, ինչպես նաև Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակի քաղաքային զբոսայգու վնասված եղևնիները հեռացնելուն համաձայնություն տալու մասին» որոշման նախագծին ծանոթանալ և դրա վերաբերյալ մինչև 2025 թվականի հունիսի 10-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում (www.spitak.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (municipalityspitak@gmail.com) կամ գրավոր ներկայացնել Սպիտակի համայնքապետարան:
2025 թվականի հունիսի 11-ին, ժամը 11.00-ին Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Սպիտակ, փ. Շահումյան, շենք 7, 3-րդ հարկ) տեղի կունենա «Սպիտակի քաղաքային զբոսայգու վնասված եղևնիները հեռացնելուն համաձայնություն տալու մասին» նախագծի քննարկման հանրային բաց լսումներ: Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ