top

ԿԱՅԱՑԱՎ ՋԻՎԱՆՈՒ ԱՆՎԱՆ ԱՇՈՒՂԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍՊԻՏԱԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳԸ

25.12.2018


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԿԱՅԱՑԱՎ ՋԻՎԱՆՈՒ ԱՆՎԱՆ ԱՇՈՒՂԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍՊԻՏԱԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳԸ
Օրերս Սպիտակի մշակույթի տանը Սպիտակի համայնքապետարանի աջակցությամբ կայացավ Ջիվանու անվան աշուղական դպրոցի Սպիտակի մասնաճյուղի սաների տարեվերջյան հաշվետու համերգը: Համերգն ունկնդրելու էին եկել համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ, ծնողներ, բազմաթիվ արվեստասեր սպիտակցիներ: Փոքրիկ և պատանի սաների շուրթերից հնչեցին աշուղական, ժողովրդական, ազգագրական երգեր, որոնց հնչեղությունից հետո դահլիճը թնդում էր բուռն ծափահարություններից:
Համերգի ավարտին համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական, մշակույթի, երիտասարդության, սպորտի և լրատվության բաժնի գլխավոր մասնագետ Նազիկ Չոբանյանը համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի անունից շնորհավորեց աշուղ Սահանուշին բարձր մակարդակով հաշվետու համերգի կազմակերպման համար, իսկ աշուղական և ազգագրական երգի տարածման, մատաղ սերնդի գեղարվեստական դաստիարակության կազմակերպման համար նրան հանձնեց շնորհակալագիր: Ձմեռ պապը խմբի ամենափոքրիկներին հանձնեց նաև համայնքի ղեկավարի հովանավորությամբ պատրաստված ամանորյա նվերներ:
Ջիվանու անվան աշուղական դպրոցի Սպիտակի մասնաճյուղի գեղարվեստական ղեկավար Սահականուշ Արղամանյանին և իր սաներին մաղթենք հաջողություններ և ցանկանք մեծ նվաճումներ միջազգային բեմահարթակներում ու հետագա ստեղծագործական կյանքում:



Լուսանկարներ

ԼուրերԼուրեր

×