ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ:

' /> ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ:

' />
Այսօր: Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մելանյա Դանիելյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
03/04/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
07/05/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի աճուրդի կազմակերպիչը հայտարարում է Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի բաց դասական աճուրդ: Լոտ 1- Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0536-0010 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,320098 հեկտար մակերեսով 4-րդ կարգի անջրդի վարելահող հողատեսքի հողամասը, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով։
Հողամասը գտնվում է Սպիտակ քաղաքի վարչական տարածքում։
Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գինը 492 150,675 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրը վճարում են նախավճար՝ 246 075,3375 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 50%-ի չափով)։ Քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 24 607,53375 ՀՀ դրամ: Լոտ 2 - Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0431-0015 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,07117 հեկտար մակերեսով վարելահող հողատեսքի հողամասը, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով։
Հողամասը գտնվում է Սպիտակ քաղաքի վարչական տարածքում։
Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գինը 144 654 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրը վճարում են նախավճար՝ 72 327 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 50%-ի չափով)։ Քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 7232,7 ՀՀ դրամ: Աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասի հատակագծին, ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 207 սենյակ): Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ՝ 2024 թ. մայիսի 7-ին։ Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են անձնագիր և աճուրդի մասնակցության վճարի անդորրագիր 10 000 ՀՀ դրամի չափով՝ վճարված Սպիտակի համայնքապետարանի 900245161410 հաշվեհամարին։ Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-18.00 մինչև 2024թ. մայիսի 7-ը։
Աճուրդը կայանալու է 2024թ. մայիսի 10-ին ժամը 14։00-ին, Սպիտակի համայնքապետարանում (Շահումյան 7, 3-րդ հարկ, 310 սենյակ): 
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ:

Բոլորը
Ավագանու նիստեր
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 15.05.2025թ
Հանրային լսում  17.03.2025
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային լսում ՏԱՊ 04.02.2025
2024թ. բյուջեի կատարման հաշվ. 04.02.2025
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 10.04.2025թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner