top

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

24.01.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ

“Տեղական տուրքերի և վճարների մասին” ՀՀ օրենքի համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2018թ․ դեկտեմբերի 18-ի թիվ 79 որոշմամբ սահմանվել են Սպիտակ համայնքում տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ http://87.241.173.9/upload/DocFlow/CouncilorDecision/Tu18122516150431749_79n.pdf
Ըստ վերոնշյալ օրենքի սահմանվել է, որ նախքան համապատասխան գործունեությամբ զբաղվելը պետք է նախապես վճարել տուրքը և Տեղական ինքնակառավարման մարմնի (Սպիտակի համայնքապետարան) կողմից ստանալ թույլտվություն։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առանց համապատասխան թույլտվության վերոնշյալ օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվելն առաջացնում է պատասխանատվության ՀՀ վարչական օրենսգրքի 169-ի 16-րդ հոդվածի համաձայն։
Տույժերից խուսափելու և համայնքի բյուջեի նկատմամբ Ձեր պարտավորությունները կատարելու նպատակով հորդորում ենք մինչև ս/թ հունվարի 31-ը վճարել տուրքերը և համայնքապետարան ներկայացնել հայտ՝ համապատասխան թույլտվություն ստանալու համար։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 2-25-00 կամ 055-02-43-20 հեռախոսահամարներով (Հ․ Միրզոյանին)։



Սպիտակի համայնքապետարան



×