top

ՌԱՖԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

22.05.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՌԱՖԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
Մայիսի 16-20-ը Իսպանիայի Խիխոն քաղաքում անցկացվեց սամբո ըմբշամարտի Եվրոպայի 2019թ. մեծահասակների առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին շուրջ 30 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանի հավաքականը նվաճեց 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալներ: Առաջնությանը Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի անմիջական հովանավորությամբ մասնակցում էին նաև մեր համաքաղաքացիներ` Ռաֆիկ Մանուկյանը և Էդիկ Պետրոսյանը:
52 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը, Գյումրեցիներ 57 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը, 62 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը և 82 կգ քաշային Վահագն Չալյանը նվաճեցին արծաթե, իսկ մեր համաքաղաքացի 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը` բրոնզե մեդալներ:
ՀՀ վաստակավոր մարզիչ Մանվել Խոյեցյանի սան Ռաֆիկ Մանուկյանը հաղթեց Ռումինիան և Ուկրաինան ներկայացնող ըմբիշներին, սակայն պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին:
ՀՀ հավաքականի կազմում 90 կգ քաշային կարգում մասնակցում էր նաև մեր համաքաղաքացի Էդիկ Պետրոսյանը, սակայն հավասար միավորների արդյունքում հաղթանակը տրվեց իր մրցակցին և Էդիկը դուրս մնաց հետագա պայքարից:
Մարզական սամբոյին Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է 3-րդ տեղը` զիջելով Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի հավաքականներին:
Շնորհավորում և նորանոր հաջողություններ ենք մաղթում մեր մարզիկներին:



Լուսանկարներ

Լուրեր

×