top

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈԼՈՐ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ

06.06.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈԼՈՐ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
“Մաքուր Հայաստան” ծրագրի շրջանակներում հունիսի 8-ին տեղի կունենա համապետական շաբաթօրյակ:
Առաջարկում ենք Ձեզ Ձեր տնտեսություններում իրականացնել շաբաթօրյակներ, հատկապես ուշադրություն դարձնել տնտեսությունների տարածքների, ինչպես նաև հարակից տարածքների, տնտեսություններ տանող ճանապարհների մաքրման աշխատանքներին, այդ աշխատանքներում ապահովել աշխատակիցների ակտիվ մասնակցությունը: Այսուհետ մշտապես ուշադրություն դարձնել հարակից տարածքների բարեկարգ ու մաքուր պահպանելու աշխատանքներին:
Սիրելի՛ սպիտակցիներ
Ձեզ ևս կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել այս չափազանց կարևոր գործընթացին՝ կարգի բերել ձեր բակերը, ձեր փողոցները, մաքրել և մաքուր պահել մեր համայնքը, որը մեզնից յուրաքանչյուրի պարտքն է:
Շաբաթօրյակի հարգելի՛ մասնակիցներ
Հունիսի 8-ին` ողջ օրվա ընթացքում կատարված աշխատանքների մասին խնդրում ենք պարբերաբար տեղեկացնել համայնքապետարանին:
Անհրաժեշտության դեպքում համայնքապետարանը պատրաստ է աջակցել շաբաթօրյակի կազմակերպման և կուտակված աղբի տեղափոխման հարցերում:

ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ



×