top

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ

18.06.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ
Հունիսի 17-ին Սպիտակի գեղարվեստի դպրոցում տարեվերջյան հերթական ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էին դպրոցի բոլոր բաժինների, դասարանների սովորողների և ուսուցիչների ստեղծագործական աշխատանքները` գծանկար, գոբելեն, դեկորատիվ կիրառական արվեստի գործեր և այլն: Միջոցառմանը, որն անցավ շատ ջերմ մթնոլորտում, ներկա էին Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքային ոչ առևտրային ու հասարակական կազմակերպությունների տնօրեններ ու աշխատակիցներ, բազմաթիվ սպիտակցիներ, գեղարվեստի դպրոցի նախկին սաներ, ծնողներ, հյուրեր:
Ցուցահանդեսի բացումը սկսվեց Սպիտակի մշակույթի տուն ՀՈԱԿ-ի պարային համույթի սաների գեղեցիկ կատարմամբ: Բացման խոսքով հանդես եկավ գեղարվեստի դպրոցի սան Գոհար Ղոռուխչյանը, ով նախ ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց մշակույթի տան պարային համույթին գեղեցիկ կատարման համար, այնուհետև դպրոցի համառոտ պատմությանն ու գործունեությանը ծանոթացրեց ներկաներին: Նա նշեց, որ իրենց դպրոցում հիմնական ծրագրերից բացի զարգանում են դեկորատիվ կիրառական արվեստի առավել ազգային և ավանդական ճյուղերը` խեցեգործություն, խճանկարչություն, ասեղնագործություն, գոբելոն, կարպետ: Իսկ այսօր արդեն ի ուրախություն մեզ դպրոցն ունի նաև գորգագործության դազգահ, որը դպրոցը նվեր է ստացել Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի աջակցությամբ, ում շնորհիվ դպրոցն արդեն ունի գորգագործության խմբակ, որտեղ երեխաները հաճախում են մեծ սիրով և ոգևորությամբ: Նա իր խոսքում կարևորեց նաև այն հանգամանքը, որ դպրոցն ունի լավ շենքային պայմաններ, լուսավոր և տաք դասասենյակներ, որոնք համալրված են անհրաժեշտ նկարչական գույքով: Եվ այսօր այն էլ ավելի բարելավվեց երբ Սպիտակի համայնքապետարանի կողմից իրականացվեց Սպիտակ համայնքի գեղարվեստի դպրոց ՀՈԱԿ-ի և երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ի վերանորոգում սուբվենցիոն ծրագիրը, որի շրջանակներում կատարվեցին դպրոցի շենքի արտաքին պատերի ջերմամեկուսացման, դռների և պատուհանների փոխման, ջեռուցման համակարգի կառուցման և արդիականացման աշխատանքներ: Ինչի արդյունքում այսօր դասապրոցեսները անց են կացվում ավելի հաճելի և հարմարավետ պայմաններում:
Ողջույնի և շնորհակալության խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Գոհար Մանուշակյանը, ով մինչև ցուցահանդեսի սկսելը շնորհակալություն հայտնեց Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմին, մշակույթի տան անձնակազմին և սաներին, գեղարվեստի դպրոցի աշխատակիցներին ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում իրենց գործում, դպրոցի տաղանդավոր սաներին և ծնողներին: Առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց և դպրոցի ողջ անձնակազմի անունից շնորհակալագիր հանձնեց Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանին` դպրոցը, դպրոցի սաներին և աշխատակազմին մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: Այնուհետև Գոհար Մանուշակյանը աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանի հետ միասին դպրոցի 4 սաների հանձնեց ավարտական վկայականներ, նրանց մաղթելով կանաչ ճանապարհ և նորանոր բարձունքներ: Ողջույնի և շնորհակալության խոսքով հանդես եկավ նաև Անահիտ Գյուլազյանը, բարձր գնահատելով դպրոցի ուսուցիչների և սովորողների կատարած աշխատանքները, նրանց նվիրվածությունն ու պատրաստակամությունը դպրոցին և համայնքին: Նա շնորհակալություն հայտնեց գեղարվեստի դպրոցի ողջ անձնակազմին` քրտնաջան ու լավ աշխատանքի, դպրոցի և համայնքի անունն ու պատիվը տարբեր երկրներում և մրցույթներում միշտ բարձր պահելու համար: Այնուհետև մշակույթի տան թատերական ստուդիայի սաների ու փոքրիկ Անիի գեղեցիկ և շատ հետքարքիր թատերական բեմադրությամբ ցուցահանդեսը համարվեց բացված, նրանք բոլոր ներկաներին հրավիրեցին հաշվետու ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին դպրոցի սաների և ուսուցիչների աշխատանքները:
Բոլոր ներկաներն էլ բարձր գնահատեցին գեղարվեստի դպրոցի ուսուցիչների և սաների կատարած աշխատանքները և շնորհավորեցին շրջանավարտներին:
Գեղարվեստի դպրոցի աշխատակազմին և տաղանդավոր սաներին մաղթում ենք նորանոր հաջողություններ:



Լուսանկարներ

Լուրեր

×