top

ԿՆՔՎԵՑ ՍՊԻՏԱԿՈՒՄ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

28.06.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԿՆՔՎԵՑ ՍՊԻՏԱԿՈՒՄ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
2019թ. հունիսի 28-ին՝ «Իբիս Երևան սենթր» հյուրանոցում կայացավ «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի զարգացման հեռանկարները» խորագրով ֆորում` որի նպատակն էր ներկայացնել «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի արդյունքներն ու դաշտի հիմնական շահառուների մասնակցությամբ քննարկել Հայատանում երիտասարդական աշխատանքի զարգացման հիմնահարցերը, առկա մարտահրավերներն և հնարավորությունները, փորձն ու հետագա անելիքները: Ֆորումի աշխատանքներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ Արգիշտի Մեխակյանը, Սոֆյա Հովսեփյանը, Նազելի Բաղդասարյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Ռուբեն Սանոյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ և այլք։ 
Ֆորումում ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, ով խիստ կարևորեց երիտասարդների դերը մեր հասարակության առաջընթացի ու համայնքների զարգացման գործում, կարևորեց այդ ուղղությամբ Սպիտակի համայնքապետարանի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությունը, որին սկիզբ է դրվել դեռևս այս տարվա ապրիլին և հավաստիացրեց, որ համայնքապետարանր պատրաստ է ամեն ինչ անել Սպիտակում «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի հիմնման ծրագիրը հնարավոր սեղմ ժամկետներում իրականացնելու համար:
Միջոցառման ընթացքում Սպիտակի համայնքապետարանի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության միջև կնքվեց փոխհամագործակցության հուշագիր՝ Սպիտակում «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի հիմնման և համայնքում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչման ու գործունեության շարունակականության ապահովման նպատակով:
«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիրն իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավաբանների հայկական ասոցացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում: «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի առաքելությունն է երիտասարդակենտրոն մոտեցմամբ նպաստել երիտասարդների կյանքի որակի բարձրացմանը, ներգրավել երիտասարդներին շարունակական ոչ ֆորմալ կրթական գործընթացներում, զարգացնել առողջ ապրելակերպի մշակույթը երիտասարդության շրջանում, բարձրացնել երիտասարդների մրցունակությունը աշխատաշուկայում:
«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի (ԲԵԱ) ինստիտուցիոնալ զարգացմանը՝ տեղական և միջազգային փորձի ջատագովության և հանրային քաղաքականությունների բարելավման միջոցով:



Լուսանկարներ

Լուրեր

×