top

ՍՊԻՏԱԿԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ 7-ՐԴ ԽԱՂԵՐԻՆ

12.08.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ 7-ՐԴ ԽԱՂԵՐԻՆ
Համահայկական ամառային 7-րդ խաղերն անց են կացվելու Արցախի Հանրապետությունում և Երևանում երկու փուլով: Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերը տեղի են ունեցել Ստեփանակերտում օգոստոսի 5-8-ը: Մրցումային հաջորդ օրերը շարունակվելու են Երևանում օգոստոսի 9-17-ը, և այն կամփոփվի օգոստոսի 17-ի հանդիսավոր փակման արարողությամբ՝ Ազատության հրապարակում:
Համահայկական խաղերի ծրագրում ընդգրկված են 17 մարզաձևեր: Մեր մարզիկներն մասնակցում են շախմատի, բազկամարտի, մինի ֆուտբոլի և սեղանի թենիսի մրցաձևերին:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը: Ողջունելով խաղերի մասնակիցներին և հյուրերին վարչապետը կարևորել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը և նշել, որ այն մեր ժողովուրդների ապագան է, և պետք է դառնա սերունդների ուխտը:
Սպիտակ քաղաքի պատվիրակությունը բացմանը ներկայացել էր 31 պատվիրակներով, համայնքի ղեկավար՝ Գագիկ Սահակյանի գլխավորությամբ: Բացի խաղերին մասնակցող մարզիկներից պատվիրակության կազմում էին համայնքի ղեկավարի տեղակալ Վ. Սահակյանը, աշխատակազմի քարտուղար Ա. Գյուլազյանը, համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական, մշակույթի, երիտասարդության, սպորտի և լրատվության բաժնի պետ Հովհաննես Խոյեցյանը, սամբո ըմբշամարտի մեր փառապանծ մարզիկներն իրենց մարզիչ աշխարհի և Եվրոպայի բազմակի մրցանակակիր, ՀՀ վաստակավոր մարզիչ Մ. Խոյեցյանի գլխավորությամբ:
Ստեփանակերտում մեկնարկած և Երևանում ավարտած շախմատի մրցումների մեր միակ մասնակից Վրեժ Սահակյանը 9 հնարավորից վաստակելով 5 միավոր հանգրվանեց մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներում:
Բազկամարտի մրցումներում մեր մասնակիցներ Գոռ Բարսեղյանը և Նարեկ Թադևոսյանը մի քանի հաղթանակներից հետո պարտություն կրեցին և դուրս մնացին մրցանակային տեղերի համար հետագա պայքարից: Մինի ֆուտբոլի առաջնությունում մեր ֆուտբոլիստները 4 պարտություն են կրել և անկախ օգոստոսի 14-ին կայանալիք խաղից դուրս են մնացել հետագա պայքարից:
Սեղանի թենիսի մրցումները կայանալու են օգոստոսի 14-17-ը: Սպիտակը ներկայացնելու են Արտավազդ Թոսունյանը, Տիգրան Պետրոսյանը և Արմեն Խաչատրյանը:



Լուսանկարներ

ԼուրերԼուրեր

×