top

՛՛ՄԵՐ ԲԱՑԱԿԱ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ՛՛ ԽՈՐԱԳՐՈՎ ԹԱՏԵՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՐԱԿԱՆ- ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ

30.06.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>՛՛ՄԵՐ ԲԱՑԱԿԱ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ՛՛ ԽՈՐԱԳՐՈՎ ԹԱՏԵՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՐԱԿԱՆ- ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ
«Սպիտակի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ում տեղի ունեցավ «Մեր բացակա ներկայությունը» խորագրով միջոցառում՝ նվիրված անհայտ կորած ազամարտիկների հիշատակին:
Միջոցառմանը ներկա էին երկրապահ կամավորականների միության Լոռու մարզի Սպիտակի տարածքային բաժանմունքի, «Սպիտակ» ջոկատի անդամներ Սամվել Քյասինյանը, Հակոբ Կոշկակարյանը, Անդրանիկ Ջոթյանը, Արամայիս Մաթոսյանը, Վարդան Չիլինգարյանը և ուրիշներ, Սպիտակի զինվորական կոմիսարիատի աշխատակիցներ, «Պատանի Երկրապահ» ակումբի անդամներ /ղեկավար` Վոլոդյա Հարությունյան/: Ներկա էին նաև Սպիտակի համայնքապետարանի, ենթակա հիմնարկ կազմակերպությունների աշխատակիցներ, դպրոցի տնօրեններ, զինղեկներ, քաղաքի բնակիչներ, գրադարանի ընթերցողներ:
Միջոցառումն օրհնեց քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը:
Զինվորների հաղթական երթով սկսվեց միջոցառումը, ովքեր ներս բերեցին Հայաստանի, Արցախի, երկրապահ կամավորականների միության դրոշները:
Գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը ներկաներին հուշեց մեկ րոպե լռությամբ հարգել նաև զոհվածների հիշատակը և հարգանքի տուրք մատուցել անհայտ կորած ազատամարտիկներին «…Նրանք մեր ժողովրդի խիզախ զավակներն են, նրանք մեր բացակա ներկաներն են, նրանք անհունն են, անտեսն են ու ամենն են»:
Պատանի երկրապահները կատարեցին երկրապահի հիմնը, ներկայացրեցին թատերականացված բեմականացում մոր և զինվոր որդու պատերազմ ճանապարհելու և ապա սպասումներով լի ապրումների մասին, ասմունքեցին և իրենց ելույթներով ներկաներին էլ ավելի համոզեցին իրենց հավատի և մաքրության հաղթանակի մասին, հնչեցնելով Պ.Սևակի խոսքը, որ. «Այսօր աշխարհին մաքրություն է պետք…»
Եվ քանի որ միջոցառումը համընկավ ամառային զորակոչի հետ , երիտասարդները երդվեցին, որ իրենք միշտ ել պատրաստ են կռվել հանուն հայրենիքի , հանուն ազգի`
«Թող ոչ մի մայր անզավակ չմնա և ոչ մի զավակ չկորցնի իր հարազատներին: Մենք պիտի ապրենք մեր երազանքների իրականացումով, մեր արքայական մայրենի լեզվով և մեր մտքի նոր փայլատակումներով»:
Խրոխտ էր պատանի երկրապահ Տիգրանի երգը, որը միասնության կոչ հնչեցրեց:
«Սպիտակ» ջոկատի անդամները պատմեցին նաև իրենց անցած ուղու մասին, հուզեցին բոլորին, հպարտացան ներկայիս երիտասարդներով:
- Հազար երանի ու հազար անգամ փա′ռք հայ ազատամարտիկներին, - այսպես եզրափակեց միջոցառումը գրադարանի աշխատակից Նարինե Ավագյանը:
Հնչեց ավանդական «Քոչարիի» երաժշտությունը և բոլորը պարեցին ազգի միասնության խորհրդանիշ գեղեցիկ խմբապարը:
Միջոցառումն ավարտվել էր , բայց ներկաները չէին ուզում հեռանալ դահլիճից:
Ջերմ ծափահարություններով, շնորհակալական խոսքերի ուղեկցությամբ բոլորը հեռացան`անկրկնելի տպավորություններով:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրեր

×