top

ՀՈՒԼԻՍԻ 15-Ը՝ ՍՊԻՏԱԿԻ ՕՐ

16.07.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՀՈՒԼԻՍԻ 15-Ը՝ ՍՊԻՏԱԿԻ ՕՐ
Հուլիսի 15-ը երկար տարիներ նշվում է որպես Սպիտակ քաղաքի տոն:
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ամեն տարի այն տարբեր կերպ է տոնվում, անփոփոխ է մնում գլխավոր նպատակը`տոնական տրամադրություն տարածել ողջ քաղաքով մեկ ու սպիտակցուն դրական, անմոռանալի պահեր պարգևել:
Այս տարին ևս բացառություն չէր՝ վաղ առավոտից քաղաքի կենտրոնական հրապարակում հնչում էր բարձր, ուրախ երաժշտություն: Կեսօրին բացօթյա միջոցառման ժամանակ տոնական, գեղեցիկ համերգային ծրագրով հանդես եկան Սպիտակի մշակույթի տան “Վերածնունդ” (գեղ.ղեկավար Անուշ Աբրահամյան), քաղաքում գործող “Մագա Դանս” (գեղ.ղեկավար Մարգարիտա Միրզոյան) և “Անի Դանս” (գեղ.ղեկավար Անի Եղիազարյան) պարային համույթների սաները:
Քաղաքի գլխավոր հրապարակը կրկին մարդաշատ էր. մեծ ու փոքր եկել էին միասին նշելու հարազատ քաղաքի օրը: Սպիտակը հյուրընկալել էր նաև հարևան համայնքի բնակիչներին:
Երեկոյան տեղացող անձրևի պատճառով համերգը տեղափոխվեց մշակույթի տուն, որտեղ բարձր տրամադրությունը թևածում էր ժամեր շարունակ:
Սպիտակցիներին իրենց երաժշտական կատարումներով ողջունեցին ժողովրդական, աշուղական երգչուհի Արուս Գուլանյանը, “Նազանի” անսամբլը, Ռուբեն Սասունցին, Գոհար Հովհաննիսյանը: Մի քանի ժամ տևած միջոցառման ողջ ընթացքում դահլիճը երգում և պարում էր երգիչների հետ միասին: Իսկ միջոցռման ամենափոքր հյուրերը կեսօրից մինչև համերգի ավարտը հաճույքով խաղում, պարում և լուսանկարվում էին իրենց սիրելի հեքիաթների, մուլտֆիլմերի հերոսների և ծաղրածուի հետ: Միջոցառման բոլոր մասնակիցներին Սպիտակի համայնքապետարանի կողմից բաժանվեցին անվճար պաղպաղակներ:
Միջոցառման ժամանակ սպիտակցի սամբիստ Արթուր Սահակյանը Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի անունից արժանացավ դրամական պարգևատրման՝ 2017թ. մայիսի 21-ին Բելառուսիայի Հանրապետության Մինսկ քաղաքում անցկացված Սամբո ըմշամարտի մեծահասակների առաջնությանը 62կգ. քաշային կարգում 2-րդ տեղ գրավելու համար:
Միջոցառումը եզրափակվեց տոնական հրավառությամբ:
Շնորհավոր տոնդ, իմ հարազատ, քաղաք: Թող արհավիրքներն ու դժբախտություններն անցնեն քո կողքով: Ծաղկիր ու շենացիր…



Տեսանյութ




Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր

×