top

ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳԻՆ

04.07.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳԻՆ
Սպիտակի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպանատան համաֆինանսավորմամբ հուլիսի 1-ից վերանորոգվում է քաղաքային զբոսայգու բեմի տարածքը: Ծրագիրը Լեհաստանի դեսպանատուն է ներկայացրել Սպիտակի ԵՄՔԱ-ն՝վեր հանելով համայնքի համար կարևոր խնդիրներից մեկը: Լեհաստանի դեսպանատան ներդրումը ծրագրում 10 000 ԵՎՐՈ է, Սպիտակի համայնքապետարանինը՝ 3000 ԵՎՐՈ:
Ծրագրի շրջանակներում նախատեսված են նաև կանաչապատման, տարածքի կոսմետիկ վերանորոգման և ներկման աշխատանքներ:
Ծրագիրը կավարտվի 2017թ. դեկտեմբերի 1-ին:



×