Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.09.24 Սպիտակ համայնքում հերթական «Թումո» տուփերն են տեղադրվել՝ հնարավորություն ստեղծելով նաև գյուղական բնակավայրերի երեխաների համար
     Սպիտակ համայնքում մայիսի 29-ից «Թումո» տուփեր են գործում նաև Վարպետաց թաղամասի թիվ 5 հասցեում (Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջն․ դպրոցի հարևանությամբ), որոնք սպասարկում են Ուզբեկական, Իտալական, Էստոնական, Շվեյցարական և Վարպետաց թաղամասերի, ինչպես նաև Սարամեջ, Ջրաշեն և Լեռնավան բնակավայրերի շնորհալի պատանիներին և երիտասարդներին: Այստեղ դեռևս սովորում է 34 աշակերտ:    «Թումո»-ի կրթական ծրագիրը բաղկացած է ինքնուսուցողական վարժանքներից, դասընթացներից և աշխատարաններից` 14 հիմնական ոլորտներում՝ անիմացիա, խաղերի ստեղծում, ֆիլմերի ստեղծում, կայքերի մշակում, երաժշտություն, ստեղծագրություն, նկարչություն, գրաֆիկական դիզայն, եռաչափ մոդելավորում, ծրագրավորում, ... Մանրամասն
04.09.24 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ
   Արտակարգ իրավիճակների համակարգի հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ:   Փրկարարի մասնագիտությունը աստվածահաճո առաքելություն է: Այն առաջին հերթին մարդասիրություն և անձնազոհություն է պահանջում:   Բնական ու տեխնածին բազմաբնույթ մարտահրավերների ենթակա մեր երկրի համար, որը վերապրեց Սպիտակի երկրաշարժ և մի քանի պատերազմ, ձեր կառույցի ստեղծումը հրամայական էր: Ձեր խիզախումների շնորհիվ դուք կարողացել եք թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական իրավիճակներում անձնվիրաբար իրականացնել ձեր մարդասիրական առաքելությունը: Դուք պատվով իրականացնում եք բնական և տեխնածին աղետների կանխարգելման, դրանց դեմ ... Մանրամասն
02.09.24 Սպիտակ համայնքի դպրոցներում հնչել է դպրոցական առաջին զանգը
Գիտելիքի և դպրության օրը Սպիտակ համայնքի դպրոցներում հնչեց առաջին զանգը: Առաջին անգամ դպրոց ոտք դնող փոքրիկների համար այս օրը ամենահիշարժան օրերից է: Նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ համայնքի բոլոր դպրոցներում կազմակերպվեցին գեղեցիկ միջոցառումներ: Ներկաները վայելեցին երգ, պար, ասմունք, հնչեցին բազմաթիվ բարեմաղթանքներ: Տոնական օրը համայնքի բոլոր բնակավայրերի դպրոցներն արժանացան համայնքի ղեկավարի ուշադրությանը: Քաջայր Նիկողոսյանի անունից հնչեցին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր, առաջին դասարաններին հանձնվեցին «Խոսող այբուբեն»-ներ և շնորհավորական բացիկներ: Սիրելի՛ դպրոցականներ, բարի երթ և հետաքրքիր նավարկություն գիտելիքի զարմանահրաշ աշխարհում: Արդյունավետ ուսումնական տարի ... Մանրամասն
01.09.24 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի օրվա առթիվ
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, հարգելի մանկավարժներ և ծնողներ, Շնորհավորում եմ բոլորիդ Սեպտեմբերի 1-ի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ, որը նոր արժեքներ ճանաչելու և գիտելիքներով հարստանալու շրջան է: Առանձնահատուկ կերպով շնորհավորում եմ կրթական օջախներ առաջին անգամ ոտք դնող աշակերտներին և ուսանողներին, որոնց առջև բացվում է նոր լուսավոր ճանապարհ: Կրթությունը դարերի ընթացքում ժողովրդի ձևավորած գիտելիքի և կուտակած փորձի խտացված փոխանցումն է սերունդներին, ուստի մաղթում եմ, որ ուսումնառության գործընթացը լինի աշխարհաճանաչման և կատարելագործման ժամանակաշրջան: Կրթության դերը մշտապես կարևոր է եղել հայ ժողովրդի կյանքում և օգնել կանգուն մնալ՝ անցնելով բազում ողբերգությունների միջով: ... Մանրամասն
30.08.24 Համայնքի ղեկավարը և մարզպետի տեղակալը հետևել են պետական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
Այսօր՝ օգոստոսի 30-ին, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը և Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանի և պաշտոնատար այլ անձանց հետ աշխատանքային այց են կատարել Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրեր՝ տեղերում հետևելու պետություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն և պետության միջոցներով իրականացվող մի շարք ծրագրերի շինարարական աշխատանքների ընթացքին: Նրանց ուղեկցել են նաև բնակավայրերի վարչական ղեկավարները և շինարարությունների պատասխանատուները: Նրանց առաջին կանգառը «300 դպրոց, 500 մանկապարտեզ» կառավարության ծրագրի շրջանակներում Լեռնավանում կառուցվող «մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզի շինհրապարակում էր: Այն կառուցվում ... Մանրամասն
22.08.24 Հարգանքի տուրք է մատուցվել ռուս-պարսկական պատերազմում զոհված հայ և ռուս զինվորների հիշատակին
220 տարի առաջ ռուս-պարսկական առաջին պատերազմի տարիներին՝ 1804 թվականին, ռուսական բանակի հրամանատար Իոսիֆ Մոնտրեզորի հրամանատարությամբ 114 ռուս զինվորներից և 60 հայ կամավորներից կազմված ջոկատը հերոսաբար կռվել ու զոհվել է 30 անգամ գերազանցող պարսից ուժերի հետ անհավասար պայքարում: Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու վրա է գտնվում ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հուշարձանը, որի մոտ այս տարի ևս տեղի ունեցավ միջոցառում: Հայ և ռուս ժողովուրդների ռազմական համագործակցությանը նվիրված հանդիսավոր արարողությանը ներկա էին Սպիտակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը, Սպիտակի համայնքապետարանի ներկայացուցիչներ, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս-խորհրդական Յուրի Կովալկոն, ռուսական 102-րդ ռազմաբազայի ... Մանրամասն
16.08.24 Ջրաշեն բնակավայրում բացվեց Մեծ Հայրենականի, 1988թ․-ի երկրաշարժի և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր
Այսօր՝ օգոստոսի 16-ին, Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրում հանդիսավորությամբ բացվեց Հայրենական Մեծ պատերազմի, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։ Նախագիծը կյանքի է կոչվել ծնունդով ջրաշենցի գործարար, բարերար Համլետ Ղուկասյանի ընտանիքի նախաձեռնությամբ, կառուցմանն աջակցել են Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը և Ջրաշեն բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը։ Հուշահամալիրի տեղը պատահական չի ընտրված։ Այստեղ մինչև 1988 թ․գործել է Ջրաշենի դպրոցը, որն ավերվել է՝ փլատակների տակ թողնելով աշակերտներին և ուսուցիչներին։ Բացմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Սպիտակ համայնքի ղեկավարի ... Մանրամասն
15.08.24 Հանդիպում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ
Այսօր՝ օգոստոսի 15-ին, Սպիտակի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սպիտակ համայնքում բնակություն հաստատած քաղաքացիների հետ։ Հանդիպումը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը։ Ներկա էին համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, սոցիալական աշխատող Հասմիկ Մագոյանը, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը, քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանը։ Արցախցիները հարցեր բարձրացրեցին զբաղվածության ապահովման, բնակապահովման ծրագրի և այլ խնդիրների վերաբերյալ: Բոլոր հարցերին տրվեցին պարզաբանումներ, արձանագրվեցին ներկայացված ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սպիտակ քաղաք
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner