Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 14
 
Համար 14Ամսաթիվ 25/10/2024 14:00
Վարող ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ, ՀՈՎԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱԶԳԱՆՈՒՇ ՖՐԱՆԳՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ԱՊՐԵՍՅԱՆ, ԵՐԵՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՄԵԼԱՆՅԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ԹԱԳՈՒՀԻ ՇՈՒՇԱՆՅԱՆ, ՍՊԱՐՏԱԿ ԱՓՈՒՋԱՆՅԱՆ, ՊԵՐՃ ՊԱՊԻԿՅԱՆ, ԳՈՌ ԱՇՈՒՂԱԹՈՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊԱՊՈՅԱՆ, ՎԱԼՈԴՅԱ ՀԱԼԱՋՅԱՆ, ԱՐՄԵՆ ՊԱՊՈՅԱՆ, ԱՐԱՄ ԻԳԻԹՅԱՆ, ԳՈՒՐԳԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ԹԱՄԱՐԱ ՄԻՆԱՍՅԱՆ, ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՎԱՐԱԶԴԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՌՈՍՏՈՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՍԱՐՈՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ԲԱԲԱՅԱՆ, ՄԱՐՏԻՐՈՍ ՏՌՈՒԶՅԱՆ, ՄԽԻԹԱՐ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն * ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Բովանդակություն *

Օրակարգում

1. ՀԿՏՀ համակարգով զեկուցագրեր և տեղեկանքներ ուղարկելու կարգի վերաբերյալ

2.Վարելահողերի գրանցման վերաբերյալ

3. Աղբահանության ժամանակացույցը փոփոխելու վերաբերյալ

Խորհրդակցության ընթացքը

Լսեցին- Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար, ապա նիստը վարողը խորհրդակցությունը սկսեց կենտրոն-բնակավայրեր ներքին հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը միտված հորդորով։ Նա կարևորեց, որ վարչական կենտրոնների ընթացիկ կարիքների լուծման համար ոչ միշտ է անհրաժեշտ հասնել կենտրոն, համայնքապետարանն իր ծառայողական մեքենաներով կարող է իրականացնել թե գրենական պիտույքների և թե անհրաժեշտ այլ պարագաների տեղափոխումը բնակավայրեր՝ զերծ պահելով վարչական ղեկավարներին և օպերատորներին հավելյալ անգամ կենտրոն հասնելու մտահոգությունից։

Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը ներկայացրեց ՀԿՏՀ համակարգով աշխատելու ընթացքում կրկնագրանցումներից խուսափելու կարգը, զեկուցագրերի և «դիմում» տեսակի փաստաթղթերի ճիշտ հասցեավորման կարգը, որն առավել արդյունավետ կդարձնի համայնքապետարանի հավաքագրող մասնագետի աշխատանքը։ Նա ներկայացրեց նաև սոցիալական նպաստի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման կարգին՝ կրկին հորդորելով առաջնորդվել ՀՀ Կառավարության կողմից հաստատված ձևաչափով։

Երեմ Գրիգորյանը նշեց, որ հաճախ քաղաքացու դիմումը հասնում է մասնագետին թերի վիճակում, ինչից խուսափելու նպատակով անհրաժեշտ է օպերատոր-համայնքապետարան համագործակցության ակտիվացում։ Մեր մասնագետները կօգնեն փաստաթուղթը ճիշտ կազմել, ապա միայն ուղարկել համայնքապետարան։ Սա կազատի քաղաքացուն ավելորդ քաշքշուկից։

Քաջայր Նիկողոսյանը հավելեց, որ պետք է անել հնարավորինը համայնքապետարան դիմող քաղաքացու հարցին լուծում տալու համար։

Արջհովիտ բանակավայրի վարչական ղեկավար Գայանե Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին բնակավայրի ջեռուցման խնդիրը լուծելու, ինչպես նաև ուսանողական անվճար երթուղու համար։ Նա ներկայացրեց նաև առկա խնդիրները, որոնցից են փողոցների գիշերային լուսավորության բացակայությունը և անձրևաջրերի հետ տիղմը բնակավայրի փողոցներ լցվելու խնդիրը, ինչը պարբերաբար դրանք դարձնում է անանցանելի։ Նիստը վարողը նշեց, որ այս պահին առաջնայինը գյուղի խմելու ջրի խնդիրն է, որը լուծվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Մինչև չավարտվեն ցանցի հետ կապված աշխատանքները, ճանապարհի խնդրի լուծումն անարդյունավետ կլինի։

Արտակ Մաթոսյանը խնդրի վերաբերյալ ներկայացրեց ժամանակավոր լուծում, այն է՝ տեխնիկայով պարբերաբար մաքրել, մինչև խնդրի վերջնական և հիմնավոր լուծումը։ Երեմ Գրիգորյանը հորդորեց վարչական ղեկավարներին հետևողական լինել սեփականության վկայական չունեցող վարելահողերի ցուցակագրման հարցում և շարժվել պետական գրանցման ընթացակարգով։ Հողերը բերել օրինական դաշտ, ինչը կնպաստի հարկերի հավաքագրման աճին։

Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանը նշեց, որ համայնքապետարանի բոլոր բաժինների հետ համագործակցությունն ընթանում է արդյունավետ։ նա ներկայացրեց նաև բնակավայրում առկա խնդիրները։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում գյուղն ունի գիշերային լուսավորություն, սակայն կարիք կա լուսավորել նաև ծրագրում չներառված թաղամասերը։ Վարչական ղեկավարը բնակավայրի աղբահանության որակից գոհ էր։

Համայնքի ղեկավարը նշեց, որ աղբահանության համակարգի արդիականացման համատեքստում նախատեսվում է փոփոխության ենթարկել աղբահանության ժամանակացույցը։ Այն կիրականացվի ավելի որակյալ և հաճախակի։ Մրցույթ է հայտարարվել հերթական աղբատար նոր մեքենան ձեռք բերելու նպատակով։ Նոր մոդելի աղբարկղերի մի մասը դեռ չեն տեղադրվել համապատասխան մեքենայի բացակայության պատճառով։ Շուտով կլուծվի նաև աղբամանների կափարիչների խնդիրը՝ անձրևաջրերի պատճառով կոռոզիան բացառելու և թափառող կենդանիների կողմից աղբը չտարածելու նպատակով։

Նարեկ Սողոմոնյանը հորդորեց վարչական ղեկավարներին լուսանկարել վերանորոգված աղբարկղերը և ներկայացնել համայնքապետարան։

Թամարա Մինասյանը նշեց, որ պետական ծրագրով ասֆալտապատված փողոցում անձրևաջրերի կուտակման խնդիր կա։ Արտակ Մաթոսյանը նշեց, որ ճնապարհը գտնվում է երաշխիքային սպասարկման մեջ, ուստի պետք է դիմել Լոռու մարզպետարան։

Կաթնաջուրի վարչական ղեկավար Արմեն Պապոյանը նշեց, որ գյուղում ինտենսիվ աշխատանքներ են տարվում։ Ոռոգման համակարգը կառուցվել է, սպասում են պոմպակայանի գործելուն, որպեսզի խնդիրը վերջնականապես լուծվի։

Սարալանջ բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Սարոյանը նշեց, որ մեկնարկել են խմելու ջրի սուբվենցիոն ծրագրի աշխատանքները։ Ջրամբարից սկսած ամբողջ գյուղը ցանցավորվում է։

Նարեկ Սարգսյանը ներկայացրեց «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի կողմից իրականացված բնակարանաշինության ծրագրի շրջանակում կառուցված բնակարանների սեփականաշնորհման գործընթացի մանրամասները։ 14 բնակարան սեփականաշնորհվել է, 136 բնակարան դեռևս չեն գրանցվել, ևս 19 գործ օգոստոս ամսին ներկայացրել ենք Կադաստրի պետական կոմիտե։ Խորհրդակցություններ են անցկացվել Քաղաքաշինության կոմիտեում։ Գործընթացին տեղյակ են վարչապետի աշխատակազմում և ոլորտային բոլոր գերատեսչություններում։ Ա.Մաթոսյանը ներկայացրեց, որ վարչական ղեկավարներից պահանջվել է ներկայացնել բնակավայրերում առկա համայնքային սեփականության և ոչ համայնքային սեփականության հողերի վրա դրված վագոն-տնակների ցուցակները՝ Կառավարության կողմից անօթևան բնակիչների բնակապահովման խնդիրը լուծելու նպատակով, սակայն մեզ որոշ վարչական ղեկավարների կողմից ներկայացվել են ոչ ճիշտ տվյալներ պարունակող ցուցակներ, ինչը խնդիրներ է առաջացրել։ Ուստի նշեց, որ ուղարկեն ճշտված ցուցակներ։ Ինչ վերաբերում է ոչ բնակելի վագոն-տնակներին, ապա դրանք պարտավոր է հանել տեղադրողը, հակառակ դեպքում դա կիրականացնի համայնքը։

Ծաղկաբեր բնակավայրի վարչական ղեկավար Արամ Իգիթյանը ևս նշեց աղբարկղերի կափարիչների անհրաժեշտության մասին։ Գոհունակություն հայտնեց ուսանողական անվճար երթուղու գործելու կապակցությամբ։ Նա սուբվենցիոն ծրագրերի իրականացման համատեքստում կարևորեց շինարարի կողմից վարչական ղեկավարի հետ համագործակցության անհրաժեշտությունը։ Համայնքի ղեկավարը կարևորեց վարչական ղեկավարի ամենօրյա վերահսկողությունն ու պահանջատիրությունը շինարարի նկատմամբ։

Ա. Մաթոսյանը նշեց, որ վարչական ղեկավարների հեռախոսահամարները տրված են շինարարական կազմակերպությունների ղեկավարներին։ Նրանք շինաշխատանքները մեկնարկելուն պես անպայման կապ կհաստատեն։

Մեծ Պարնի բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Աշուղաթոյանը գոհունակություն հայտնեց բնակավայրի մշակույթի տան վերակառուցման աշխատանքներից։ Քաջայր Նիկողոսյանը նշեց, որ հանդիպում է ունեցել բարերարի հետ։ Նպատակն է գյուղում տեղադրել արևային էներգիայի համակարգ։

Հարթագյուղի վարչական ղեկավար Աշոտ Գաբրիելյանը ներկայացրեց գյուղում իրականացվող պետական և համայնքային ծրագրերի ընթացքը։

Ք. Նիկողոսյանը կարևորեց զբոսաշրջության զարգացման նպատակով Սուրբ Հովհաննես բարձրացող ճանապարհին աստիճանավանդակներ կառուցելու խնդիրը։ Հարցը ուշադրության կենտրոնում է, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ տարվում են բանակցություններ ընթացիկ խնդիրները լուծելու նպատակով։

Խնկոյան բնակավայրի օպերատոր Արթուր Բաբայանը գոհունակություն հայտնեց աղբահանության որակի վերաբերյալ։ Համայնքապետարանի հետ կապը նրա կարծիքով արդյունավետ է։

Արևաշող բնակավայրի վարչական ղեկավար Պերճ Պապիկյանը ներկայացրեց բնակավայրի մելու ջրի որակի խնդիրը։

Համայնքապետարանի գյուղմասնագետ Արման Դիլբարյանը նշեց, որ գյուղում խմելու ջրի փակ համակարգ է կառուցված, ինչի պատճառով քլորացում իրականացնելն անհնար է։ Առկա է նաև ակունքների ֆիլտրացման խնդիր։ Համայնքի ղեկավարը հանձնարարեց խնդրին անհապաղ լուծում գտնել։

Քաջայր Նիկողոսյանը ներկայացրեց, որ բնակավայրերի բոլոր ջրամբարները համայնքապետարանի միջոցներով ցանկապատվել են խոշոր եղջերավորների կողմից դրանց աղտոտումը կանխելու նպատակով։ Վարչական ղեկավարները նշեցին, որ, ցավոք, դրանց դռնակները դեռևս դրված չեն, ինչի պատճառով «Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Սպարտակ Ափուջանյանն արժանացավ Ք. Նիկողոսյանի բանավոր նկատողությանը։ Համայնքի ղեկավարը խիստ հանձնարարեց խնդիրը սեղմ ժամկետում լուծել։

Խորհրդակցության ընթացքում հնչեցին մի շարք այլ հարցեր։ Խորհրդակցության ավարտին տրվեցին համապատասխան հանձնարարականներ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner