Այսօր: Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 210
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.07.25 Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ
  Այսօր՝ հուլիսի 24-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ համայնքի ավագանու արտահերթ նիստը: Ներկա էին ավագանու 27 անդամներից 16-ը:
   Օրակարգում ընդգրկված էր 2 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը:
Օրակարգը հաստատելուց հետո սկսվեց նախագծերի քննարկումը:
   Ներկայացված բոլոր նախագծերն ավագանու կողմից հաստատվեցին։
15.07.25 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Սպիտակի օրվա առթիվ
   Սիրելի՛ սպիտակցիներՍրտանց շնորհավորում եմ ձեզ Սպիտակի օրվա առթիվ։ Այս տոնական օրը խորհրդանշում է մեր քաղաքի անցած ուղին, ներկայի արժևորումը և ապագայի նկատմամբ հավատը։ Սպիտակը հպարտ է իր բնակիչներով, մշակութային ավանդույթներով, հայրենանվեր աշխատանքով ու առաջընթացի ձգտումով։Սպիտակն իր անունի պես մաքուր, լուսավոր ու հյուրընկալ է՝ իր սրտում ամփոփելով մարդկային ջերմությունն ու ոգեղենությունը։   Թող այս տոնը լինի նոր լիցք, միասնության խորհրդանիշ և ոգեշնչում՝ համախմբվելու ու շարունակելու կառուցել ավելի բարեկեցիկ և զարգացած Սպիտակ։ Հավատում ենք, որ միասին կարող ենք ապահովել մեր քաղաքի կայուն առաջընթացը՝ հենվելով աշխատանքի, համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա։   Սպիտակի ... Մանրամասն
15.07.25 «Սպիտակի օր»-ը մեկնարկեց հարգանքի տուրքով
   Սպիտակ համայնքի օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց հարգանքի տուրքով: Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողասյանը, աշխատակազմի, ավագանու անդամների և պաշտոնատար այլ անձանց հետ եղավ Սպիտակ համայնքի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հուշահամալիրում, որտեղ կատարվեց հոգեհանգստի կարգ՝ ձեռամբ Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վաղարշ քահանա Հակոբյանի, ներկաները զոհերի հարազատների հետ միասին խնկարկեցին ընկածների հիշատակը և ծաղիկներ խոնարհեցին շիրիմներին:   Ի նշան երախտիքի՝ հարգանքի տուրք մատուցվեց նաև Սպիտակի առաջին քաղաքապետ Սուրեն Ավետիսյանի շիրիմին:   Պանթեոնից ներկաներն ուղևորվեցին Երկրաշարժի զոհերի հուշահամալիր, որտեղ ևս աղոթք բարձրացրեցին առ Աստված, ապա ... Մանրամասն
15.07.25 Տեղի ունեցավ «Սպիտակ համայնքի ղեկավարի գավաթ-2025» ֆուտզալի փոխանցիկ գավաթի մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը
   Ավարտվեց «Սպիտակ համայնքի ղեկավարի գավաթ-2025» ֆուտզալի փոխանցիկ գավաթի մրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 15 թիմեր համայնքի մի շարք բնակավայրերից։ Այդ թիմերն էին «FEZO»-ն, «Ջրաշեն»-ը, «Ինտեր»-ը, «Չեխական»-ը, «Յազիկ»-ը, «HIN SPITAK»-ը, «Սամբիստներ»-ը, «Մեծ Պարնի»-ն, «Olimpik Spitak»-ը, «Նալբանդ»-ը, «Շիրակամուտ»-ը, «Արևաշող»-ը, «Նոր Սպիտակ»-ը, «Գոգարան»-ը և «Լեռնանցք»-ը։Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի քաղաքի օրվան ընդառաջ կազմակերպվող մրցաշարի ... Մանրամասն
14.07.25 Համայնքի ղեկավարը պարգևատրել է բարձր առաջադիմությամբ դպրոցն ավարտած շրջանավարտներին
   Այսօր՝ հուլիսի 14-ին, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հյուրընկալել էր համայնքի դպրոցները բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտներին։ Հանդիպման ընթացքում հյուրերը պատմել են իրենց ձեռբերումների, ուսման մեջ ունեցած հաջողությունների, ընտրած մանագիտության և պետությանն ու հանրությանը ծառայելու մղումների մասին։   Քաջայր Նիկողոսյանը շնորհավորել է շրջանավարտներին, շնորհակալություն հայտնել համայնքի պատիվը բարձր պահելու համար և մաղթել հաջողություններ ընտրած մասնագիտություններով բուհական կրթություն ստանալու գործում։ Նա մասնավորապես ասել է․ «Մաղթում եմ անսպառ առողջություն, ստեղծագործական թռիչքներ և անդադար առաջընթաց՝ շարունակելու ճանապարհը դեպի վեհ նպատակներ»։ ... Մանրամասն
10.07.25 Սպիտակ համայնքի բնակավայրերում իրականացվում են ճանապարհների հարթեցման աշխատանքներ
   Սպիտակ համայնքի բնակավայրերում շարունակվում են ճանապարհների հարթեցման աշխատանքները:
 
   «Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից ճանապարհների հարթեցման աշխատանքներ են կատարվել Նոր Խաչակապ, Գոգարան, Շենավան և Արջհովիտ բնակավայրերում:
08.07.25 «Սպիտակի օրվա»-ն ընդառաջ՝ խորհրդակցություն է անցկացվել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի և ՀՈԱԿ-ների տնօրենների հետ
   Այսօր՝ հուլիսի 8-ին, «Սպիտակի օր» տոնակատարությանն ընդառաջ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմը և ենթակա ՀՈԱԿ-ների տնօրենները։ Խորհրդակցությունը վարել է աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը։
   Քննարկվել են «Սպիտակի օրվա» կազմակերպչական հարցեր, ներկայացվել են տոնական միջոցառումների օրակարգն ու ժամանակացույցը։ Քննարկվել են նաև հանձնարարականների կատարման և կարգապահական խնդիրների վերաբերյալ հարցեր։
   Քննարկման ընթացքում հնչել են կարծիքներ և առաջարկություններ։
08.07.25 Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ
   Այսօր՝ հուլիսի 8-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ համայնքի ավագանու արտահերթ նիստ: Ներկա էին ավագանու 27 անդամներից 14-ը:
   Օրակարգում ընդգրկված էր 10 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը:
    Օրակարգը հաստատելուց հետո սկսվեց նախագծերի քննարկումը:
    Ներկայացված բոլոր նախագծերն ավագանու կողմից հաստատվեցին։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 24.07.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 08.07.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 19.06.2025թ
Հանրային լսում 11.06.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.05.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 15.05.2025թ
Հանրային լսում  17.03.2025
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային լսում ՏԱՊ 04.02.2025
2024թ. բյուջեի կատարման հաշվ. 04.02.2025
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 10.04.2025թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner