Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 11
 
Համար 11Ամսաթիվ 02/07/2024 10:30
Վարող ԱԶԳԱՆՈՒՇ ՖՐԱՆԳՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՊԵՐՃ ՊԱՊԻԿՅԱՆ, ԳՈՌ ԱՇՈՒՂԱԹՈՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊԱՊՈՅԱՆ, ԱՐՄԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՎԱԼՈԴՅԱ ՀԱԼԱՋՅԱՆ, ԱՐՄԵՆ ՊԱՊՈՅԱՆ, ԱՐԱՄ ԻԳԻԹՅԱՆ, ԳՈՒՐԳԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՍՈՒՍԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, ԱՐԱՄԱՅԻՍ ՀԱԿՈԲՅԱՆ, ԹԱՄԱՐԱ ՄԻՆԱՍՅԱՆ, ՆԵԼՍՈՆ ԲԵԳԼԱՐՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՎԱՐԱԶԴԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՌՈՍՏՈՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՍԱՐՈՅԱՆ, ՄԱՐՏԻՐՈՍ ՏՌՈՒԶՅԱՆ, ՄԽԻԹԱՐ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն Սպիտակ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ
Բովանդակություն *

Օրակարգում

1․Պետական և ծառայողական գաղտնի տվյալների և դրանց պատասխանատու պաշտոնատար անձանց վերաբերյալ

(հրապարակման ոչ ենթակա)

2․ Համայնքի հողային հաշվեկշռի վերաբերյալ

3․ Ընթացակարգային հարցերի վերաբերյալ

4․ Կարգապահական հարցերի վերաբերյալ

 

Խորհրդակցության ընթացքը

Լսեցին- Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը ներկայացրեց տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենսդրության պահանջների կատարման և դրանց պաշտպանության բնագավառում ունեցած լիազորությունների շրջանակում  պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ունեցող պաշտոնատար անձանց մասին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հարցը (հրապարակման ոչ ենթակա

Հաջորդիվ ԱՖրանգյանըև համայնքապետարանի աշխատակազմի զինվորական գծով պատասխանատու Դավիթ Թումանյանը բնակավայրերի վարչական ղեկավարներին հորդորեցին 25-օրյա վարժական հերթական հավաքների վերաբերյալ ծանուցումներն անձամբ հանձնել վարժական հավաքներին ներգրավված պահեստազորային համարվող քաղաքացիներին։ Խուսափել դրանք որևէ այլ անձի հանձնելուց կամ հարազատին զանգահարելու միջոցով ծանուցելուց։

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր համայնքի հողային հաշվեկշռին։ Մասնավորապես հողերի վարձակալության պարագայում պարտադիր պահանջել վարձակալության պայմանագրերը, ճշտել փաստացի տիրապետողի տվյալները։

Կրկին անդրադարձ կատարվեց աշխատակազմի կարգապահական հարցերին։

Հնչեցին օրակարգին վերաբերող մի շարք հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner