Օրակարգում
1. Հարկեր և տուրքերը ժամանակին վճարելու վերաբերյալ
2․ Բնակավայրերի պարտավորությունների տեղեկատվություններ տրամադրելու վերաբերյալ
Խորհրդակցության ընթացքը
Լսեցին- Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար, ապա հորդորեց բոլոր վարչական ղեկավարներին մինչև տարեվերջ կատարել հարկերի և տուրքերի հավաքագրում։
Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը ողջույնի խոսքով հանդես եկավ և նույնպես հորդորեց ուշադրություն դարձնել օրենքով սահմանված կարգով տեղական հարկերի, տուրքերի և վճարների, բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձման ու աշխատանքներին։
Ա․ Ֆրանգյանը հորդորեց պարտապաններին ծանուցել պարտավորությունների վերաբերյալ, սահմանելով դրանք մարելու ժամկետներ, իսկ ժամկետների ավարտից հետո պարտավորությունները չմարած անձանց վերաբերյալ զեկուցագիր ներկայացնել համայնքի ղեկավարին՝ վարչական վարույթներ հարուցելու և դրանք բնութագրելու համար։
Ա․Ֆրանգյանը հայտնեց, որ մշակվի ձևաչափ՝ հարկերի, տուրքերի և վճարների վերաբերյալ, որը ամենօրյա ռեժիմով կլրացվի վարչական ղեկավարների կողմից և կուղարկվի համայնքի ղեկավարին՝ յուրաքանչյուր աշխատանքային օրվա մինչև 12։00-ն նախորդ աշխատանքային օրվա տվյալներով։
Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը ևս մեկ անգամ զգուշացրեց բոլորին, որ մինչև դեկտեմբերի 1-ը ավարտին հասցնեն հավաքագրումները, որպեսզի զերծ մնան տույժ ու տուգանքներից։
Հավաքագրումների վերաբերյալ ավելի մանրամասն ներկայացրեց աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի առևտրի և սպասարկման բաժնի պետ Վ․ Ապրեսյանը։
Վարչական ղեկավարների կողմից հնչեցին հարցեր, որոնց մասնագետները տվեցին հստակ պատասխաններ։
Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արման Դիլբարյանը հորդորեց բնակելի տարածքներից և հողամասերի հարակից տարածքներից հեռացնել թունաքիմիկատները։
Խորհրդակցությանը չէին ներկայացել վարչական ղեկավարներից մի քանիսը, որոնցից համայնքի ղեկավարը բացատրագրեր պահանջեց։
Խորհրդակցության ընթացքում հնչեցին մի շարք այլ հարցեր, որոնց տրվեցին հստակ պատասխաններ։ |