Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 179
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 12
 
Համար 12Ամսաթիվ 05/09/2024 16:00
Վարող ՎԱՐՈՒԺԱՆ ԱՊՐԵՍՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՊԵՐՃ ՊԱՊԻԿՅԱՆ, ԳՈՌ ԱՇՈՒՂԱԹՈՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊԱՊՈՅԱՆ, ԱՐՄԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՎԱԼՈԴՅԱ ՀԱԼԱՋՅԱՆ, ԱՐՄԵՆ ՊԱՊՈՅԱՆ, ԱՐԱՄ ԻԳԻԹՅԱՆ, ԳՈՒՐԳԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՍՈՒՍԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, ԱՐԱՄԱՅԻՍ ՀԱԿՈԲՅԱՆ, ԹԱՄԱՐԱ ՄԻՆԱՍՅԱՆ, ՆԵԼՍՈՆ ԲԵԳԼԱՐՅԱՆ, ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՎԱՐԱԶԴԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՌՈՍՏՈՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՍԱՐՈՅԱՆ, ՄԱՐՏԻՐՈՍ ՏՌՈՒԶՅԱՆ, ՄԽԻԹԱՐ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն համայնքի վարչական ղեկավարների հետ
Բովանդակություն *

 

Օրակարգում

1․ Սպիտակ համայնքի բյուջեի կատարման ուղղությամբ աշխատանքների ընթացքը ներկայացնելու վերաբերյալ,

2․Տեղական հարկերի և տուրքերի հավաքագրման աշխատանքների, ապառքների և չվճարված պարտավորությունների գանձման համար վարչական վարույթների կիրառման վերաբերյալ,

3․Աղբահանության վճարների գանձման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ

Խորհրդակցության ընթացքը

  Լսեցին- Համայնքի բյուջեի կատարման հարցի շրջանակում վարչական ղեկավարները ներկայացրեցին իրենց կողմից կատարված հավաքագրման արդյունքները։ Խորհրդակցությունը վարող Վարուժան Ապրեսյանը հորդորեց ակտիվացնել աշխատանքները սահմանված պլանը կատարելու ուղղությամբ։
    Տեղական հարկերի և տուրքերի հավաքագրման աշխատանքների վերաբերյալ հարցի շրջանակում խորհրդակցություն վարողը հորդորեց, որ եռամսյակի ավարտից առաջ հաջորդ եռամսյակի համար առևտրի և ծառայությունների թույլտվությունների համար տնտեսվարող սուբյեկտները հայտերը ներկայացնեն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։ Հետևողական լինեն տեղական հարկերի հավաքագրման աշխատանքներին։ Անհամապատասխանությունների և խնդիրների հայտնաբերման դեպքում արագ արձագանքեն և միջոցներ ձեռնարկեն։
Ապառքների և չվճարված պարտավորությունների գանձման համար վարչական վարույթների անցկացման վերաբերյալ հարցի շրջանակում Վ․ Ապրեսյանը հանձնարարեց նախորդ տարիների ապառքները և պարտավորությունները չվճարած անձանց պարտադիր ծանուցել և ծանուցման ժամկետների ավարտից հետո զեկույցներ ներկայացնել՝ կցելով պարտավորությունները հավաստող տեղեկանքները՝ վարչական վարույթներ սկսելու և գանձումն ապահովելու համար։
   Աղբահանության վճարների գանձման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ հարցի շրջանակում հանձնարարվեց բնակչության հետ բացատրական աշխատանքներ տանել, որպեսզի ժամանակին չվճարելու դեպքում տույժեր չկուտակվեն։
   Օրերս նույն օրակարգով աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել նաև բնակավայրերի օպերատորների հետ։
   Խորհրդակցության ընթացքում հնչեցին օրակարգին վերաբերող մի շարք հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner