Այսօր: Կիրակի, 26 Հունվարի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 15
 
Համար 15Ամսաթիվ 28/10/2024 14:00
Վարող ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ, ՀՈՎԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱԶԳԱՆՈՒՇ ՖՐԱՆԳՅԱՆ, ԵՐԵՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՄԵԼԱՆՅԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ԹԱԳՈՒՀԻ ՇՈՒՇԱՆՅԱՆ, ՍՊԱՐՏԱԿ ԱՓՈՒՋԱՆՅԱՆ, ՊԵՐՃ ՊԱՊԻԿՅԱՆ, ԳՈՌ ԱՇՈՒՂԱԹՈՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՊԱՊՈՅԱՆ, ՎԱԼՈԴՅԱ ՀԱԼԱՋՅԱՆ, ԱՐՄԵՆ ՊԱՊՈՅԱՆ, ԱՐԱՄ ԻԳԻԹՅԱՆ, ԳՈՒՐԳԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՎԱՐԱԶԴԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀՐԱՆՈՒՇ ՌՈՍՏՈՄՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ՍԱՐՈՅԱՆ, ՄԱՐՏԻՐՈՍ ՏՌՈՒԶՅԱՆ, ՄԽԻԹԱՐ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն * ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Բովանդակություն *

Օրակարգում

1. ՀԿՏՀ համակարգով զեկուցագրեր և տեղեկանքներ ուղարկելու կարգի վերաբերյալ

2. Վարելահողերի գրանցման վերաբերյալ

3. Աղբահանության ժամանակացույցը փոփոխելու վերաբերյալ

Խորհրդակցության ընթացքը

Լսեցին- Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար, ապա նիստը վարողը խորհրդակցությունը սկսեց կենտրոն-բնակավայրեր ներքին հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը միտված հորդորով։ Նա հայտնեց, որ խորհրդակցությունը շարունակելու են 25.10.2024թ. խորհրդակցության ձևաչափով և խոսքը փոխանցեց վարչական ղեկավարներին։

Մ. Պապոյանը հարց բարձրացրեց 2023թ․ սուբվենցիոն ծրագրով գազամատակարարման գազատարի շահագործման աշխատանքների վերաբերյալ։

Ա. Մաթոսյանը հանգամանալից ներկայացրեց գազատարի շահագործման հետ կատարված աշխատանքները, տեղեկացրեց, որ գազատարի շահագործման ուղղությամբ կատարված աշխատանքները ավարտված են։ Հայտնեց, որ բնակիչների հետ կապված խնդիր կար, որը լուծելու համար միջոցներ են ձեռնարկվել։

Մ. Պապոյանը առաջարկեց թափառող շների ստերջացման աշխատանքների մեջ ներառել Շիրակամուտ բնակավայրը։

Ք. Նիկողոսյանը հայտնեց, որ մրցույթներ հայտարարվել են, սակայն մասնակից չլինելու պատճառով մրցույթները չեն կայացել։

Մ. Պապոյանը հարց բարձրացրեց սոցիալական աջակցությունները հաճախականացնելու, դիմումները վարչական ղեկավարների միջոցով ներկայացնելու վերաբերյալ, քանի որ բնակիչները դժվարանում են մի քանի անգամ գալ համայնքապետարան։

Ա. Ֆրանգյանը հանգամանալից ներկայացրեց սոց․ օգնության տրամադրման գործընթացը և ՀՀ օրենսդրության պահանջները։ Նա հայտնեց, որ սոց. օգնության դիմումները դիմողն անձամբ պետք է ներկայացնի, իսկ մինչև դիմում ներկայացնելը հարկավոր է դիմել վարչական ղեկավարներին, հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը և դրանից հետո ներկայացնել դիմումը՝ կից փաստաթղթերով։ Մ. Պապոյանը հայտարարեց, որ աղբահանության աշխատանքների հետ կապված ծառայությունները պատշաճ ձևով իրականացվում են, մինչդեռ աղբարկղները նորոգելու կարիք կա։

Լեռնավանի վարչական ղեկավար Ն. Բեգլարյանը հարց բարձրացրեց 2022թ. կառուցված Լեռնավան բնակավայրի ջրամատակարարման համակարգի շահագործման համար։

Ե. Գրիգորյանը ներկայացրեց, որ աշխատանքները էլեկտրական ցանցի հետ ավարտվել են, սպասում են էլ․ ցանցի համապատասխան միացումներին։

Ն. Բեգլարյանը առաջարկեց ուսանողների երթը սկսել Լեռնավանից, Ք. Նիկողոսյանը հայտնեց, որ արդեն որոշված է և 2025թ․ հունվարից այդպես է լինելու։

Ն. Բեգլարյանը հայտնեց, որ աղբամանների շուրջ հավաքվող աղբը քամին տարածում է։

Ք. Նիկողոսյանը հայտնեց, որ քաղաքի տարածքի աղբամանները փոխելուց հետո փոխվելու են նաև գյուղի աղբամանները։

Լեռնանցքի վարչական ղեկավար Գ. Վարդանյանը ուսանողական տրանսպորտի համար շնորհակալություն հայտնեց, ապա առաջարկեց կափարիչով աղբամաններ տեղադրել։

Ք. Նիկողոսյանը հայտնեց, որ 2025թ․ փետրվարից կփոխվեն։

Լեռնանցք և Գոգարան բնակավայրերի վարչական ղեկավարները շնորհակալություն հայտնեցին փողոցներում կատարված գրունտային աշխատանքների վերաբերյալ։

Ք. Նիկողոսյանը հանձնարարեց Ս. Ափուջանյանին՝ մինչև շաբաթվա վերջ իրականացնել Գոգարանի և շրջակա բոլոր գյուղերի գրունտային աշխատանք

ները։

Պերճ Պապիկյանը, ի պատասխան համայնքի ղեկավարի հարցին, թե կա դեպք, որ Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրին բարերարի կողմից տրակտոր է տրամադրվել, հայտնեց, որ տրակտոր «Ռոթարի ակումբի» կողմից տրամադրվել է ոչ թե համայնքին, այլ Պերճ Պապիկյանին՝ 25 տարի ժամկետով՝ Արևաշող բնակավայրում օգտագործելու համար։

Ք. Նիկողոսյանն առաջարկեց ներկայացնել հանձնման–ընդունման ակտը և համապատասխան պայմանագիրը։

Պերճ Պապիկյանն առաջարկեց, որ ջրի մաքրման աշխատանքներն իրականացնեն ակունքներից։

Ք. Նիկողոսյանն առաջարկեց Ա. Դիլբարյանին՝ մանրամասն ներկայացնել խնդիրները, որից հետո հանձնարարեց Պ. Պապիկյանին և Ա. Դիլբարյանին ուսումնասիրել ջրամատակարարման համակարգը, համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար կոնկրետ առաջարկների փաթեթ ներկայացնել։

Մ. Դանիելյանը հայտնեց, որ պետք է առաջիկայում գյուղական բնակավայրերում ավանդական սեղանի խաղեր կազմակերպել։ Որոշ խնդիրներ կան, սակայն աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ք. Նիկողոսյանը հանձնարարեց աշխատանքներն արագացնել և շուտափույթ մրցույթ կազմակերպել։

Ն. Սարգսյանը առաջարկեց արոտավայրերի հաշվառման և շահագործման ուղղությամբ միջոցներ ձևակերպել։ Ինքնակամ շինությունների օրինականացման ուղղությամբ աշխատանքները պատշաճ իրականցնել, արագ արձագանքել և իր լիազորությունների շրջանակներում համապատասխան միջոցներ ձեռնարկել։

Ե. Գրիգորյանը հայտնեց, որ 2024թ․ օգոստոսի 1-ից էլեկտրոնային կայքի միջոցով կարող են դիմում հայտեր ներկայացնել, և ստանալ նախագծման և շինարարության թույլտվություններ։ Ե. Գրիգորյանը առաջարկեց վարելահողերի վարձակալության պայմանագրերը վերանայել, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել մրցույթների, կազմել հողաշինարարական գործեր և սկսել գործընթաց։ Առաջարկեց 2025թ․ հունվարի 1- ից ավելի ինտենսիվ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ։

Մ. Մխիթարյանը հարց բարձրացրեց փողոցային լուսավորության և աղբահանությունը պատշաճ իրականացնելու վերաբերյալ։

Ք. Նիկողոսյանը հավաստեց, որ կկատարվեն։ Մ. Մխիթարյանը հարց բարձրացրեց մանկապարտեզի շենքի գրանցման վերաբերյալ, Ք. Նիկողոսյանը հայտնեց, որ ընթացքում կքննարկվի։

Մ. Մխիթարյանը հարց բարցրացրեց ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներն ավելի բարեխիղճ իրականացնելու համար ջրահեռացման առուների ցանցեր տեղադրելու վերաբերյալ։

Ք. Նիկողոսյանը հավաստիացրեց, որ շինարարի հետ կկազմակերպեն աշխատանքները։

Վ. Գրիգորյանը հայտնեց, որ 2023թ․ սուբվենցիոն ծրագրով իրականացված շինարարական աշխատանքներում առկա են թերություններ, խնդրեց աշխատանքները չընդունել մինչև թերությունները չվերացվեն։

Ք. Նիկողոսյանը հորդորեց, որ վարչական ղեկավարները հետևողական լինեն ոչ միայն այդ, այլ նաև մյուս շինարարական ծրագրերի ընթացքին։

Խորհրդակցության ընթացքում հնչեցին մի շարք այլ հարցեր, որոնց մասնագետները տվեցին հստակ պատասխաններ։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner