Հարգելի համաքաղաքացիներ
2020թ. սեպտեմբեր ամսից սկսվելու է Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի կողմից կազմակերպվող դասընթացների հերթական շրջանը: Ծրագրին կարող են մասնակցել նրանք, ովքեր.
-Ունեն իրատեսական բիզնես գաղափար
-Ունեն պատրաստակամություն մասնակցելու Ծրագրի կողմից կազմակերպվող դասընթացներին և զարգացնելու ձեռնարկատիրական կարողությունները
-Մտադիր են իրագործել իրենց իսկ բիզնես գաղափարը
Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի գյուղական համայնքների կայուն տնտեսական զարգացմանը չափահաս բնակչության շարունակական կրթության, նրանց մոտ ձեռնարկատիրական գործունեության ծավալման համար անհրաժեշտ հմտությունների ձևավորման և ֆինանսական աջակցության միջոցով:
Կից ներկայացվում է նաև ծրագրին դիմելու դիմումաձևը:
Հարցերի դեպքում կապ հաստատել ստորև բերված կոնտակտային տվյալներով.
Արթուր Լալայան |Ծրագրի ղեկավար (Գյումրիի գրասենյակ), Թրփանճեան
գյուղական համայնքների զարգացման ծրագիր
+374 60 61 23 02 +374 96 01 45 85
alalayan@aua.am
trdp.aua.am