Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.05.24 Համայնքի ղեկավարը պարգևատրել է սպորտի բնագավառում փայլուն արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին
 Այսօր՝ մայիսի 6-ին, Սպիտակի համայնքապետարանում հյուրընկալվել էին սպորտի բնագավառում մրցանակային տեղեր զբաղեցրած սպիտակցի մարզիկներն ու նրանց մարզիչները: Նրանց պարգևատրելու պատիվը համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանինն էր: Հանդիպմանը ներկա էին Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը, բաժնի աշխատակիցները: Քաջայր Նիկողոսյանը ողջունեց և շնորհավորեց մրցանակակիրներին և նրանց մարզիչներին՝ քրտնաջան աշխատանքի արդյունքում ձեռք բերած հաջողությունների և համայնքի պատիվը մշտապես բարձր պահելու համար՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և պատվո հարթակներ: Մարտական սամբոյի և սամբոյի Հայաստանի ... Մանրամասն
03.05.24 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ
 Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։   Իրավական և ժողովրդավար պետության կարևոր հենասյուներից մեկը խոսքի ազատությունն է, որը պատվով ապահովում է չորրորդ իշխանությունը։ Հայկական լրատվական դաշտն իր անգնահատելի դերակատարությունն ունի Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման գործում: Սիրելի լրագրողներ, եղեք անաչառ, շարունակեք լինել ազատության և մարդու իրավունքների պաշտպանության առաջնագծում՝ հանրությանը մատուցելով անկողմնակալ և բազմակարծիք լրատվություն։ Կրկին շնորհավորում եմ։ Մաղթում եմ, որ ձեր դժվարին աշխատանքում մշտապես ցուցաբերեք մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ: Շնորհավոր Մամուլի ... Մանրամասն
01.05.24 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Աշխատանքի օրվա առթիվ
Սպիտակ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ: Այս գեղեցիկ տոնը պատեհ առիթ է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, ուշադրության կենտրոնում պահելու աշխատավորների իրավունքների պաշտպանության հարցը: Աշխարհի որ անկյունում էլ լինի, հայն իր ջանասիրությամբ և ստեղծագործ տեսակով մշտապես արարել է բարիք, իրեն նվիրել հայրենիքի շենացման շնորհակալ գործին: Բազում դժվարությունների միջով անցնող Հայաստանն այսօր ավելի, քան երբևէ ունի մեր հոգատարության և տքնաջան աշխատանքի կարիքը: Միասին քարը քարին դնելով պետք է կառուցենք մեր տունը, մեր համայնքը, որպեսզի ապրենք հզոր և ծաղկուն հայրենիքում: Կրկին շնորհավորելով Աշխատանքի օրվա առթիվ՝ բոլորիս ... Մանրամասն
30.04.24 Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ

Այսօր՝ ապրիլի 30-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ: Ներկա էին ավագանու 27 անդամներից 15-ը: Օրակարգում ընդգրկված էր 8 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը: Օրակարգը հաստատելուց հետո սկսվեց նախագծերի քննարկումը: Ներկայացված բոլոր նախագծերն ավագանու կողմից հաստատվեցին։

29.04.24 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի ուղերձը՝ Պարի միջազգային օրվա առթիվ
Պարարվեստի հարգարժան ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ Պարի միջազգային օրվա կապակցությամբ։ Այս տոնը ևս մեկ առիթ է խոսելու արվեստի համախմբող և հոգիներ ամոքող ուժի մասին։ Պարը յուրօրինակ մի լեզու է, որով խոսում են աշխարհի բոլոր ազգերը։ Այն վեր է հանում մարդկանց էթնիկ առանձնահատկությունները, հոգևոր ձգտումները, ուրախությունն ու տխրությունը։ Պարը հայ ժողովրդի հազարամյա մշակույթի, նրա ինքնության արտահայտիչն է։ Մարտական, ծիսական, աշխատանքային, հարսանեկան և այլ գեղեցիկ պարերով հայը ներկայանում է աշխարհին իր մտածողությամբ և արժեքային համակարգով։ Հայն անպարտելի է, եթե միասնական է, ուստի մեր պարերի կարևորագույն ուղերձներից մեկը միասնականությունն է՝ ուս-ուսի, ձեռք-ձեռքի։ Պարարվեստի նվիրյա՛լ գործիչներ, ... Մանրամասն
27.04.24 Սպիտակում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ քաղաքացու օրը
 Այսօր՝ ապրիլի 27-ին, Քաղաքացու օրվա առթիվ Սպիտակ համայնքում կազմակերպվել էին տոնական մի շարք միջոցառումներ: Ամենուր երաժշտության և տոնական խանդավառության ձայներ էին: Օրվա գլխավոր միջոցառումը «Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում էր։ Այստեղ տեղի ունեցավ «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ» խորագիրը կրող հանրային քննարկում, որին մասնակցեցին Սպիտակի երիտասարդների տան, Անանիա Շիրակացու անվան թիվ 8 և Արևաշողի միջնակարգ դպրոցների՝ 14-30 տարեկան ավելի քան 30 պատանիներ և երիտասարդներ: Քննարկման բանախոսը «Չամիչ» հյուրատան տնօրեն՝ Լիլիթ Չիտչյանն էր, մոդերատորը՝ «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի համակարգող՝ ... Մանրամասն
24.04.24 Հայոց Մեծ եղեռնի 109-րդ տարելիցը՝ Սպիտակում
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու բակում կանգնեցված Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ տեր Օվսե քահանա Հովհաննիսյանի և տեր Վաղարշ քահանա Հակոբյանի ձեռամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Ներկա էին Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների աշխատակիցներ, ավագանու անդամներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ և բազմաթիվ սպիտակցիներ: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին սրբադասված նահատակների հիշատակին, ապա ուղևորվեցին Հերհերի ձոր, որը թուրքերի կողմից հայերի կոտորածից հետո կոչվում է նաև Ջարդի ձոր: Այստեղ ևս Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները՝ Քաջայր Նիկողոսյանի ... Մանրամասն
22.04.24 Խորհրդակցություն՝ վարչական ղեկավարների և տեխնիկական անձնակազմի հետ
Այսօր՝ ապրիլի 22-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ խորհրդակցություն վարչական ղեկավարների և տեխնիկական անձնակազմի հետ։ Խորհրդակցությունը վարում էր աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը։ Ներկա էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը։ Օրակարգում ընթացիկ գարնանային աշխատանքների, համայնքի սանիտարական մաքրման աշխատանքների, ֆիզիկական անձանց եկամտահարկի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացի կազմակերպման վերաբերյալ, ինչպես նաև կարգապահական հարցեր էին։ Աշխատակազմի քարտուղարը ներկայացրեց ընթացիկ գարնանային աշխատանքների վերաբերյալ հարցը։ Բնակավայրերի տեխնիկական աշխատողներին (հավաքարարներ, բանվորներ) հանձնարարեց մինչև հողային աշխատանքների մեկնարկը կատարել ոռոգման ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սպիտակ քաղաք
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner