Սույնով Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 22-ը ներառյալ իրականացվող Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք կարող են Սպիտակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում, ինչպես նաև Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման նախագծին ծանոթանալ և դրա վերաբերյալ մինչև 2022 թվականի հունվարի 22-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում (www.spitak.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (municipalityspitak@gmail.com) կամ գրավոր ներկայացնել Սպիտակի համայնքապետարան:
2022թ․ հունվարի 24-ին` ժամը 11:00-ին, Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքի դահլիճում (հասցե՝ ք. Սպիտակ, Շահումյան, շ. 7, 3-րդ հարկ)տեղիկունենան որոշմաննախագծի քննարկմանհանրայինբացլսումներ:
Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին: