Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 185
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԿԱՆՑԿԱՑՎԻ ՌԱՆԴՈՄԻԶԱՑՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳԻՐԸ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մելանյա Դանիելյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
04/05/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/06/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

   Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն իրականացնում է «Հայաստանի համայնքներում ծխախոտի ծխից ազատ գոտիների ստեղծում. ռանդոմիզացված հետազոտություն» ծրագիրը: 
Հայաստանում այն իրականացվում է առաջին անգամ և նպատակ է հետապնդում նպաստել համայնքներում ծխախոտի ծխից ազատ գոտիների ստեղծմանը և երկրորդային ծխի ազդեցության նվազեցմանը՝ ներգրավելով տեղական համայնքների ընտրված ներկայացուցիչներին և համայնքներում իրականացնելով կարողությունների զարգացման գործողություններ: 
Ծրագրի արդյունավետության գնահատման նպատակով իրականացվելու է բնակչության շրջանում հետազոտություն՝ ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի ազդեցության վերաբերյալ հարցման միջոցով: 
Պատահականության սկզբունքով ընտրվել են հետևյալ 14 քաղաքներ 7 մարզից՝ Արարատ, Մասիս, Գորիս, Սիսիան, Եղեգնաձոր, Վայք, Հրազդան, Աբովյան, Սևան, Գավառ, Ստեփանավան, Սպիտակ, Իջևան, Դիլիջան: Ընտրված 14 քաղաքներում ս.թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում իրականացվելու է ծրագրի արդյունավետության գնահատում՝ օգտագործելով ստանդարտ հարցաթերթիկ: Հարցազրուցավարները նախօրոք վերապատրաստվել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի փորձագետների կողմից, և հարցազրույցը անցկացվելու է էլ. սարքերի (Ipad) միջոցով: 
Հետազոտության հետ կապված հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետազոտության համակարգող՝ Արևիկ Թորոսյանի հետ հետևյալ հեռախոսահամարով՝ (+374)10 237134 կամ  (+374) 98785585:

 

 


Բոլորը
Ավագանու նիստեր
Հանրային լսում 11.06.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.05.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 15.05.2025թ
Հանրային լսում  17.03.2025
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային լսում ՏԱՊ 04.02.2025
2024թ. բյուջեի կատարման հաշվ. 04.02.2025
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 10.04.2025թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner