Սույնով Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի օգոստոսի 8-ից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ իրականացվող Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային լսումներին:
Շահագրգիռ անձինք կարող են Սպիտակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում, ինչպես նաև Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» որոշման նախագծին ծանոթանալ և դրա վերաբերյալ մինչև 2022 թվականի օգոստոսի 23-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում (www.spitak.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (municipalityspitak@gmail.com) կամ գրավոր ներկայացնել Սպիտակի համայնքապետարան:
2022 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 11.00-ին Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Սպիտակ, փ. Շահումյան, շենք 7, 3-րդ հարկ) տեղի կունենա տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին նախագծի քննարկման հանրային բաց լսումներ: Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ