Այսօր: Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մելանյա Դանիելյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
15/03/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
07/04/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2024 թվականի մարտի 15-ից մինչև ապրիլի 7-ը` համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի` «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 269-Ն որոշման դրույթների: 
2024 թվականից սկսած՝ վերը նշված որոշման հավելվածով սահմանված կարգին համապատասխան՝ ատեստավորմանը կարող են մասնակցել նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։
Հղումն այստեղ՝ https://escs.am/am/news/21141:
Հայտերի լրացման մանրամասների վերաբերյալ հղումն այստեղ՝
• չաշխատող անձի համար - https://support.emis.am/article/910,
• մանկավարժական աշխատողների համար - https://support.emis.am/article/909։
Միաժամանակ հայտնում ենք նաև`
• երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների հետ կապված հարցերի պարզաբանման առնչությամբ կարող եք կապ հաստատել ՀՀ ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանի հետ (հեռ. 010 599 631),
• մարզադպրոցների հետ կապված հարցերի պարզաբանման առնչությամբ կարող եք կապ հաստատել ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի գլխավոր մասնագետ Էլլադա Հարությունյանի հետ (հեռ. 010 599 637),
• մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, մշակույթի տների և կենտրոնների հետ կապված հարցերի պարզաբանման առնչությամբ կարող եք կապ հաստատել ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Բարսեղյանի հետ (հեռ. 010 599 619):


Բոլորը
Ավագանու նիստեր
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 19.06.2025թ
Հանրային լսում 11.06.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.05.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 15.05.2025թ
Հանրային լսում  17.03.2025
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային լսում ՏԱՊ 04.02.2025
2024թ. բյուջեի կատարման հաշվ. 04.02.2025
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 10.04.2025թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner