«ՊրոԴեՖորմ» ՍՊԸ-ն տեղեկացնում է, որ կազմակերպությունը նախաձեռնել է «Բնապահպանական ծրագրերի լավագույն փորձի ներդրումը տեղական մակարդակում. սուբվենցիոն ծրագրերի մշակում» երկօրյա դասընթացը՝ ս.թ. դեկտեմբերի 12-ին և 13-ին, ք. Երևան (ՊրոԴեՖորմ-ի գրասենյակ, Եզնիկ Կողբացի 83):
Կազմակերպիչները կհոգան մասնակիցների ճանապարհածախսը` ըստ անհրաժեշտության և նախնական համաձայնության։ Դասընթացի նպատակն է աջակցել համայնքներին՝ մշակել որակյալ բնապահպանական ծրագրեր սուբվենցիոն ծրագրերից և այլ ֆինանսավորման գործիքներից օգտվելու համար:
Դասընթացը նախատեսված է`
• Տեղական ինքնակառավարման մարմինների համար (աշխատակազմերի անդամներ), որոնք կարող են դիմել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանվող գումարների հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրին»: Մանրամասները հասանելի են այստեղ:
• Բնապահպանական հասարակական կազմակերպությունների համար, որոնք պատրաստ են համագործակցել ՏԻՄ-երի հետ վերոգրյալ ծրագրերի մշակման և իրագործման գործընթացում:
Ծրագրի մանրամասները և մասնակցության հայտադիմումը հասանելի է սույն հղումով՝
https://forms.gle/4icNTQ7WGnnBqzyy7:
Դասընթացն իրականացվում է «Փրկե՛նք բնության փրկարարներին. աջակցե՛նք էկոմիջավայրին» ծրագրի շրջանակներում՝ ՊրոԴեՖորմ «Զարգացման մասնագիտական հարթակ»-ի և «Երկխոսություն փոխըմբռնման համար» կազմակերպության համակարգմամբ և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: