Հայտնում ենք, որ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և շրջանային իշխանությունների Կոնգրեսը 2014 թվականից իրականացվող «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակներում, դիմել է Կոնգրեսի 2025թ․ երկու նստաշրջաններին ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակներ ներգրավելու համար։ Վերոնշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված երիտասարդ ակտիվիստներին, ուսանողներին՝ Կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցելու Կոնգրեսի աշխատանքներին, տեսակետ հայտնել, փաստաթղթեր մշակել և օրակարգային հարցերի շուրջ մտքեր փոխանակել Կոնգրեսի անդամների հետ։ Տեղեկացնում ենք, որ առցանց լրացվող և փոխանցվող դիմումներն ընդունվում են մինչև ս․թ․ դեկտեմբերի 31-ը։ Կից ներկայացնում է ԵԽ Կոնգրեսի 2025թ. գարնանային և աշնանային նստաշրջաններին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցության պայմանների մասին տեղեկանքը։
Հավելյալ հարցերի համար կարելի է կապ հաստատել congress.youth@coe.int էլեկտրոնային հասցեով:
Առդիր՝ էլ. նյութ: