ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
20.01.2025
Սույնով Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2025 թվականի հունվարի 20-ից մինչև փետրվարի 3-ը ներառյալ իրականացվող Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման և 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Սպիտակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում, ինչպես նաև Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման և 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները հաստատելու մասին» որոշման նախագծին ծանոթանալ և դրա վերաբերյալ մինչև 2025 թվականի փետրվարի 3-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում (www.spitak.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (municipalityspitak@gmail.com) կամ գրավոր ներկայացնել Սպիտակի համայնքապետարան: 2025թ․ փետրվարի 4-ին` ժամը 11:00-ին, Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքի դահլիճում (հասցե՝ ք. Սպիտակ, Շահումյան, շ. 7, 3-րդ հարկ) տեղի կունենան որոշման նախագծի քննարկման հանրային բաց լսումներ: Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ