Այսօր: Կիրակի, 13 Հուլիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անուշ Վարդանյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
14/01/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
12/02/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի աճուրդի կազմակերպիչը հայտարարում է Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի բաց դասական աճուրդ: Լոտ 1 -  Մարզ Լոռի, համայնք Սպիտակ, գյուղ Մեծ Պարնի 11-րդ փողոց 6/1 հողամաս հասցեում գտնվող, 06-075-0253-0038 կադաստրային ծածկագրով 1,4 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը՝ սառնարանային տնտեսություն կառուցելու նպատակով: Հողամասը գտնվում է Մեծ Պարնի բնակավայրում, հարևանությամբ առկա են գազատար, էլեկտրահաղորդման գծեր։ Հողամասի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն: Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գինը 9 424 800 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրը վճարում են նախավճար՝ 4 712 400 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 50%-ի չափով)։ Քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 471 240 ՀՀ դրամ: Լոտ 2 - Մարզ Լոռի, համայնք Մեծ Պարնի 26-րդ փողոց 6 հողամաս հասցեում գտնվող, 06-075-0240-0010 կադաստրային ծածկագրով 0,7108 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը՝ չորանոց կառուցելու նպատակով: Հողամասը գտնվում է Մեծ Պարնի բնակավայրում, հարևանությամբ առկա են գազատար, էլեկտրահաղորդման գծեր։ Հողամասի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն: Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գինը 7 186 188 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրը վճարում են նախավճար՝ 3 593 094 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 50%-ի չափով)։ Քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 359 309,4 ՀՀ դրամ: Աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասի հատակագծին, ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 207 սենյակ): Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ՝ 2025 թ. փետրվարի 12-ին։ Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ: Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են անձնագիր և աճուրդի մասնակցության վճարի անդորրագիր 10 000 ՀՀ դրամի չափով՝ վճարված Սպիտակի համայնքապետարանի 900245161410 հաշվեհամարին։ Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-18.00 մինչև 2025թ. փետրվարի 12-ը։
Աճուրդը կայանալու է 2025թ. փետրվարի 17-ին ժամը 11.00-ին, Սպիտակի համայնքապետարանում (Շահումյան 7, 3-րդ հարկ, 310 սենյակ):
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ:

Բոլորը
Ավագանու նիստեր
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 08.07.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 19.06.2025թ
Հանրային լսում 11.06.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.05.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 15.05.2025թ
Հանրային լսում  17.03.2025
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային լսում ՏԱՊ 04.02.2025
2024թ. բյուջեի կատարման հաշվ. 04.02.2025
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 10.04.2025թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner