Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



«Երկրի ժամը» միջազգային շարժման ակցիան կիրականացվի մարտի 22-ին
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Հերմինե Զարմանյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
17/03/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
22/03/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ 2008 թվականից ի վեր Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց՝ Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։

Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը։

Արդեն իսկ ակնհայտ կլիմայական ճգնաժամով պայմանավորված՝ 2025 թվականին մենք նոր շունչ ենք հաղորդելու շարժմանը՝ «Երկրի ժամը» դարձնելով երբևէ կազմակերպվածներից ամենամասշտաբայինը։

Այս տարի «Երկրի ժամը» ամբողջ աշխարհում անցկացվելու է մարտի 22-ին, ժամը 20:30-21:30-ին։ Խնդրում և կոչ ենք անում միանալ այս միջազգային շարժմանը՝ մարտի 22-ին, ժամը 20:30-21:30-ը մեկ ժամով անջատելով խոշոր քաղաքների, խորհրդանշական շենքերի, շինությունների և հանրային տարածքների արտաքին լուսավորությունը։

Այս քայլը ոչ միայն կնպաստի հանրային իրազեկմանը, այլև կլինի խորհրդանշական ներդրում մեր մոլորակի պահպանության գործում։ 


Բոլորը
Ավագանու նիստեր
Հանրային լսում 11.06.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.05.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 15.05.2025թ
Հանրային լսում  17.03.2025
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային լսում ՏԱՊ 04.02.2025
2024թ. բյուջեի կատարման հաշվ. 04.02.2025
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 10.04.2025թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner