Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ օգոստոսի 15-17-ը Գեղարքունիքի մարզում կազմակերպում է սոցիալական ձեռնարկատիրության եռօրյա գաղափարաթոն: Նախաձեռնության նպատակն է խթանել երիտասարդների շրջանում սոցիալական ձեռնարկատիրության գաղափարների զարգացումը` տրամադրելով ուսուցում, մենթորություն և, լավագույն ծրագրերի դեպքում` ֆինանսական աջակցություն:
Մրցակցային կարգով ընտրվելու են շուրջ 30 թիմ, որոնք եռօրյա ինտենսիվ գործընթացի ընթացքում տարբեր ոլորտային մասնագետների աջակցությանբ կզարգացնեն իրենց սոցիալական բիզնես գաղափարները: Դե իսկ լավագույն 10 նախագծերը կստանան ֆինանսավորում՝ իրենց գաղափարները իրագործելու համար:
Դասընթացները անվճար են, իսկ կեցության ու տրանսպորտային ծախսերը հոգում են կազմակերպիչները:
Մասնակցության հայտերը ներկայացվում են թիմերի կողմից: Թիմում կարող են լինել 3-4 մասնակից: Թիմի կազմում կարող են ընդգրկվել 16-35 տարեկան երիտասարադները ՀՀ բոլոր մարզերից և Երևան քաղաքից: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երիտասարդներին խնդրում ենք գրանցվելիս նշել այն համայնքը, որտեղ բնակվում են դիմելու պահին:
Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 1-ն է, հայտադիմումը՝ այստեղ՝
https://forms.gle/r7GxFERMdLybjdzc8
Հարցերի դեպքում, խնդրում ենք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093- 662-119, 099-085-814։