09.06.25
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը՝ Սպիտակում
|
Սպիտակ համայնքը, հանդիսանալով «Քաղաքապետերի դաշնագրի» անդամ, արդեն ավանդական դարձած ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակում անցկացրել է մի շարք միջոցառումներ։Էներգիայի շաբաթն այս տարի անցկացվում է «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրի ներքո։ Հետևաբար միջոցառումներն անցկացվել են հիշյալ թեմայի շրջանակում։ «Սպիտակի գեղարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում անցկացվել է գեղանկարչական մրցույթ, որին մասնակցել են նաև ցանկացողները՝ Սպիտակի համայնքապետարանի սոցիալական հարթակում, մրցույթի հայտարարության մեկնաբանությունների բաժնում տեղադրելով սեփական աշխատանքները։ Օրվա ...
Մանրամասն |
|
01.06.25
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
|
Սիրելի՛ երեխաներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով:Հունիսի 1-ը տարվա ամենագեղեցիկ տոներից է։ Այն մեր ուշադրությունը սևեռում է երեխաների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու, նրանց ապագան առավել պատասխանատվությամբ կերտելու հրամայականի վրա: Յուրաքանչյուրիս պարտականությունն է ստեղծել պայմաններ, որպեսզի երեխան մեծանա առողջ, բարեկեցիկ և երջանիկ ընտանիքում:Սիրելի՛ փոքրիկներ, մեր կյանքն իմաստավորող թանկագի՛ն էակներ, կրկին շնորհավորում եմ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում անհոգ մանկություն, երջանիկ ընտանիք և խաղաղ հայրենիք:Ցանկանում եմ, որ մշտապես լինեք սիրով ու հոգատարությամբ շրջապատված, որ ոչինչ երբեք չխամրեցնի ձեր գունեղ ...
Մանրամասն |
|
01.06.25
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Սպիտակում
|
Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Սպիտակի քաղաքային հրապարակը մարդաշատ էր: Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի նախաձեռնությամբ հարյուրավոր փոքրիկներ անմոռանալի օր ունեցան:Բացօթյա գեղեցիկ միջոցառմանը մասնակցեցին Սպիտակ համայնքի ՀՈԱԿ-ները և մայրաքաղաքից հրավիրված հյուրեր, ովքեր երեխաների օրը դարձրեցին հիշարժան:Փոքրիկներին շնորհավորելու էր եկել համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, ով շրջեց հրապարակում և զրուցեց երեխաների հետ՝ մաղթելով նրանց անհոգ մանկություն:Անցկացվեցին կավճանկարչության և նկարչության մրցույթներ։ Հաղթող մասնակիցները ստացան մրցանակներ համայնքապետարանի կողմից։Միաժամանակ մեր փոքրիկների համար պատրաստվել էին բազում անակնկալներ։ Երեխաներին շնորհավորելու ...
Մանրամասն |
|
30.05.25
Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ
|
Այսօր՝ մայիսի 30-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ համայնքի ավագանու արտահերթ նիստ: Ներկա էին ավագանու 27 անդամներից 15-ը: Օրակարգում ընդգրկված էր 3 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը: Մինչ օրակարգի հաստատմանն անցնելը համայնքի ղեկավարն ավագանու անդամներին ներկայացրեց և հրապարակեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ավագանու անդամ Սասուն Ասատրյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցված համարելու մասին դիմումը և կազմված արձանագրությունը։ Ապա նիստը վարողը ներկայացրեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության՝ ավագանու նոր անդամ Արտակ Պողոսյանին։ Քաջայր Նիկողոսյանը ...
Մանրամասն |
|
29.05.25
Համայնքի ղեկավարը պարգևատրել է 2025 թվականին հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում «Պատմություն» առարկայից առաջին կարգի դիպլոմի արժանացած աշակերտին
|
Այսօր՝ մայիսի 29-ին, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հյուրընկալել էր «Հայաստանի Հանրապետության Լեռնավանի Հովհաննես Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Եսայանին, ով դպրոցականների 2025 թ․ հանրապետական առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլում «Պատմություն» առարկայից արժանացել է առաջին կարգի դիպլոմի։ Հանդիպմանը ներկա են եղել Լեռնավան բնակավայրի վարչական ղեկավար Սերյոժա Հակոբյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը և բաժնի աշխատակիցները։ Հովհաննես Եսայանը պատմել է օլիմպիադայի ...
Մանրամասն |
|
28.05.25
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Հանրապետության օրվա առթիվ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Սպիտակ համայնքի սիրելի բնակիչներ,Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առթիվ:Մայիսի 28-ը հայ ժողովրդի պատմության ամենակարևոր օրերից է։ Այն հայի հաղթանակի, պատմական արդարությունը վերականգնելու ակնառու օրինակ է, երբ հազարամյակներ շարունակ պետականությունից զրկված ազգը հերոսական մաքառումով և հավաքական կամքով 1918թ. մայիսի 28-ին վերականգնեց պետականությունը։ Մեծ եղեռն տեսած մեր պապերը հերոսաբար կանգնեցին թշամու դեմ և Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերի արդյունքում կերտեցին փառահեղ հաղթանակ։ Սարդարապատը հայի համախմբման լավագույն օրինակն է։ Մայիսյան հաղթանակները մեր ազգի՝ ծանր ժամանակներում համախմբվելու, ազգային արժանապատվությունը ...
Մանրամասն |
|
27.05.25
Սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Ծաղկաբեր բնակավայրի փողոցների տուֆով սալարկման աշխատանքները
|
Մեկնարկել են «Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրի փողոցների տուֆով սալարկման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շինարարական աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 31 884 520 ՀՀ դրամ է, որից 11 159 582 ՀՀ դրամը (35%) համայնքային ներդրում է, 20 724 938 ՀՀ դրամը (65%)՝ պետական ներդրում։
|
|
23.05.25
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ «Վերջին դասի» և «Վերջին զանգի» կապակցությամբ
|
Սիրելի՛ շրջանավարտներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական «Վերջին զանգի» կապակցությամբ: Դպրոցն ավարտելու այս խորհրդանշական օրը դառնալու է անմոռանալի հիշողություն, որի ակնթարթները ջերմացնելու են ողջ կյանքի ընթացքում։Դուք այսօր առաջին քայլն եք կատարում դեպի հասուն կյանք։ Այդ հետաքրքիր ու դժվարին ճանապարհորդության ընթացքում որ ճանապարհն էլ ընտրեք, հիշեք, որ մեծագույն առաքելությունը Մարդ լինելն է, պետության համար արժանի քաղաքացի և գիտելիքներով զինված հմուտ մասնագետ դառնալը։ Հիշեք, որ բազում ծանր փորձություններով անցած հայրենիքում յուրաքանչյուրիդ սուրբ պարտքն է պահպանել արյան գնով մեզ հասած ժառանգությունը, ամրացնել և զարգացնել մեր երկիրը։Վստահ եմ, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|